Կրայովայում տեղի ունեցավ Սուրճի փառատոնի առաջին թողարկումը
![Կրայովայում տեղի ունեցավ Սուրճի փառատոնի առաջին թողարկումը Կրայովայում տեղի ունեցավ Սուրճի փառատոնի առաջին թողարկումը](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2024%2F06%2FWhatsApp-Image-2024-06-18-at-13.48.30-1536x1152-1.jpeg&q=90&w=650&h=300&zc=1)
Կրայովայում պատմական հայկական համայնք մինչև Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին գոյություն չի ունեցել: Ցեղասպանությունից հետո մի քանի տասնյակ հայ ընտանիքներ հաստատվեցին ռումինական այս գեղեցիկ քաղաքում և ձևավորեցին թեև փոքր, բայց բավականին ակտիվ համայնք։ Կոմունիստական ռեժիմի ընթացքում և հատկապես դրանից հետո քաղաքում հայերի թիվը զգալիորեն նվազեց, և ընդամենը 4 տարի առաջ (2020 թվականին) Կրայովայի մի քանի հայեր […]
Դուդուկահար Արսեն Պետրոսյանի քառյակը հայ երաժշտությունը ներկայացրեց Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում
![Դուդուկահար Արսեն Պետրոսյանի քառյակը հայ երաժշտությունը ներկայացրեց Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում Դուդուկահար Արսեն Պետրոսյանի քառյակը հայ երաժշտությունը ներկայացրեց Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2022%2F12%2F1-1.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
«Արսեն Պետրոսյան քառյակը» նոյեմբերի 15-22-ը Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում հանդես եկավ փայլուն ելույթներով՝ ներկայացնելով «Հոգին ճանապարհ» ծրագիրը։ Դուդուկահար Արսեն Պետրոսյանի քառյակի առաջին համերգը կայացավ նոյեմբերի 15-ին Չեխիայի Բռնոյի ֆիլհարմոնիայում։ Այնուհետև, նոյեմբերի 16-ին համերգ անցկացվեց Շվեյցարիայի Բիել քաղաքի մշակույթի տանը, իսկ հաջորդ օրը՝ Ցյուրիխի Կուլտուրմարկտ դահլիճում։ Հաջորդիվ քառյակն ուղևորվեց Լատվիա, որտեղ նոյեմբերի 19-ին Ռեզեկնե քաղաքի Գորս համերգասրահում, […]
Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը
![Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2022%2F05%2F1081490.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվել է, սակայն քայլեր չեղան իրական ճանաչման համար: Աշխարհը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից՝ ներառյալ Համիդյան ջարդերը, կամ Ադրբեջանում տեղի ունեցած հայկական կոտորածները, և միայն մինչ օրս աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններն ու կոտորածներն իրապես դատապարտելու դեպքում է հնարավոր այնպես անել, որ այլևս այդպիսի ոճիրները չկրկնվեն։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին […]
Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվեց Բուխարեստի Մայր Տաճարում
![Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվեց Բուխարեստի Մայր Տաճարում Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվեց Բուխարեստի Մայր Տաճարում](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2021%2F03%2FScreenshot_1.png&q=90&w=650&h=300&zc=1)
Այս տարի լրանում է Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցը: Այդ առիթով փետրվարի 28-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ հավարտ Ս. Պատարագի Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և […]
ԲՈԳԴԱՆ ԿԸՈՒՇԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
![ԲՈԳԴԱՆ ԿԸՈՒՇԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ԲՈԳԴԱՆ ԿԸՈՒՇԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F07%2Fabs.png&q=90&w=650&h=300&zc=1)
Արշակ Բոգդան Կըուշ (Արշակ Պողոսյան, 25 հունիս 1920 – 21 մարտ 2000, Բուխարեստ). հայազգի բանաստեղծ, լրագրող, հուշագիր, երգահան և բեմադրիչ: Սերում էր կոնստանցաբնակ բազմանդամ հայ ընտանիքից, որը ծագումով Շապին-Գարահիսարից էր:Դեռ մանուկ հասակից դրսևորում է բանաստեղծական հակում, մուտք է գործում «գրական աշխարհ» իր առաջին ստեղծագործությամբ՝ Վարդան Մամիկոնյանին նվիրված պոեմով: Հաճախում է Կոնստանցայի հեղինակավոր «Ծեր Միրչա» վարժարանը, […]
Կատարել նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին
![Կատարել նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին Կատարել նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F07%2Fsoldati.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Սիրելի հայրենակիցներ, Վերջին շրջանում նկատվում է արտերկրում հայ համայնքի ներկայացուցիչների և կազմակերպությունների կողմից ՀՀ Զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետաքրքրվածության ակտիվացում։ Մեր Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով ստեղծվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: Նվիրաբերություն կատարելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամի www.1000plus.am կայքում։ […]
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետակոծման վերաբերյալ
![ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետակոծման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետակոծման վերաբերյալ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F07%2F15946407939562.jpeg&q=90&w=650&h=300&zc=1)
14 հուլիսի, 2020 Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: […]
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին
![ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F12%2Faa.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին: Նախարարը շնորհավորեց պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իի հետագա գործունեության մեջ։ Գործընկերները մտքեր փոխանակեցին բազմաոլորտ համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
Հանդիպում Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուի հետ
![Հանդիպում Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուի հետ Հանդիպում Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուի հետ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F12%2Fgg.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Ս. թ. դեկտեմբերի 5-ի Ռումինիայի ՀՀ դեսպան Ս․ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուին։Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաև խորհրդարանական ձևաչափին:Դեսպան Մինասյանը շնորհակալությամբ անդրադարձավ նախագահ Մելեշկանուի անձնական դերակատարմանը վերջերս Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներում Հայաստանին և հայերին վերաբերող միաձայն ընդունված երկու օրինագծերի վավերացման գործում: Կողմերը երկուստեք ընդունեցին, որ ՀՀ-ԵՄ […]