Կյանքից հեռացավ Կարպիս Դեդեյանը

Կյանքի 61-րդ տարում մեզանից հեռացավ ռումինահայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ջազ-սաքսոֆոնիստ Կարպիս Դեդեյանը, որի անունը բավականին հայտնի է ինչպես Ռումինիայում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում։Կ․ Դեդեյանը ծնվել է 1959թ․ ապրիլի 24-ին։ Իր ստեղծագործական տարիների ընթացքում նվագել է աշխարհի բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ, եղբոր՝ ջազ-կիթառիստ Գաբրիել Դեդեյանի հետ մասնակցում էր Բուխարեստում և այլ քաղաքներում կազմակերպվող […]
Կլուժ-Նապոկա // Հայկական Սուրբ Ծնունդը

Մի փոքր ուշացումով, Կլուժ-Նապոկայի հայ համայնքը հունվարի 12-ին նշեց Սուրբ Ծնունդը։ Միջոցառումն ուղեկցվեց երգերով և այլ ներկայացումներով, երեխաներին նվերներով հյուր եկավ Ձմեռ պապը։
Յաշ // Հայկական Սուրբ Ծնունդը

Ինչպես Ռումինիայի տարբեր քաղաքներում, այնպես էլ Յաշում տեղի հայ համայնքը նշեց հայկական Սուրբ Ծնունդը։
Սուրբ Ծնունդը Բակըու քաղաքում

Հունվարի 4-ին Բակըու քաղաքի հայ համայնքը հանդիսավոր կերպով նշեց Սուրբ Ծնունդը։ Միջոցառմանը մասնակցեց Տեր Ավետիս քահանա Մանդալյանը։ Երեխաների համար կազմակերպվեցին տարբեր խաղեր, իսկ միջոցառման ընթացքում նվերներով նրանց այցելեց Ձմեռ պապը։
Գեռլա // Կաթոլիկ Սուրբծննդյան նախօրեին Հայկական եկեղեցում հնչեցին հայերեն և այլալեզու երգեր

Գեռլայում հայ և ռոմանո-կաթոլիկ քրիստոնյաները միասին նշեցին Սուրբ Ծնունդը քաղաքի կենտրոնում գտնվող Հայկական Մայր տաճարում մատուցված Սուրբ Պատարագի շրջանակներում: Սբ․ Պատարագի ընթացքում երգեց նաև հայերից և ռոմանո-կաթոլիկներից կազմված երգչախումբը (դիրիժոր՝ Մոլնար Արպադ)։ Սուրբծննդյան Պատարագի ավարտին Գեռլայի Ռոմանո-կաթոլիկ եկեղեցու ծխական քահանան հայտարարեց Ալբա Յուլիայի նոր ռոմանո-կաթոլիկ արքեպիսկոպոսի անունը՝ 51-ամյա դոկտոր Կովաչ Գերգեյ, որը փոխարինեց նույն օրը […]
ՆՈՒՌՕՐՀՆԵՔ

Կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, Բուխարեստի Հայկական եկեղեցում Սբ․ Պատարագի ավարտից հետո տեղի կունենա Նուռօրհնեքի արարողությունը։ Ըստ հին հայկական ավանդության՝ նուռը համարվում է ազգային խորհրդանիշ։ Այն խորհրդանշում է կյանք, ուրախություն և առատություն։ Քրիստոնեության մեջ այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը և միևնույն ժամանակ՝ Հիսուս Քրիստոսի հարության և աստվածային շնորհքի առատությունը։ Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Հայրերն այս պտղում գտել […]
Ռումինիայի Նախագահ Կլաուս Յոհանիսի շնորհավորական ուղերձը Ռումինիայի Հայոց Միության 100-րդ տարեդարձի կապակցությամբ

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 16-ին, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը շնորհավորական ուղերձ հղեց Ռումինայի Հայոց Միության 100-ամյակի կապակցությամբ։ Ուղերձը կարդաց Նախագահի՝ մշակույթի, կրոնի և հարյուրամյակի (Ռումինիայի միավորման – խմբ.) գծով խորհրդական Սերջիու Նիստորը։ Ներկայացնում ենք ուղերձի տեքստը. «Ռումինիայի Հայոց Միության 100-ամյակի առիթով մեծ պատիվ ունեմ ձեզ շնորհավորելու և փոխանցելու իմ բարեմաղթանքները։ Ես ուրախությամբ հայտնում եմ, որ ռումինացիների […]
Շնորհավոր, Ռումինիա․ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ:Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ամենայն ջանք գործադրել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու համար: President.am
Հարցազրույց «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանի հետ

– Հարգելի Սևան, հոկտեմբեր ամսին այցելեցիք Ռումինիա և Բուլղարիա։ Ո՞րն էր Ձեր այցի նպատակը։– Բոլոր այցելությունների նպատակը, անկախ երկրից կամ համայնքից, մեկն է՝ իրազեկել տեղի հայ (և ոչ միայն) երիտասարդներին և մեծերին Հայաստանում կամավորության սկզբունքով աշխատելու, փորձ հավաքելու, երկիրը հասկանալու, ոչ զբոսաշրջային փորձառություն ունենալու հնարավորությունները։ «Դեպի Հայքի» ծրագիրը կենտրոնացած է 21-32 տարեկան հայերի վրա, իսկ […]