Մայքլ Վարուժան Մագարյանի «Լուսատտիկ» գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 23-ին, ժ․ 18։00-ին, «Գաուդեամուս» գրքի փառատոնին (Տաղավար 107) տեղի կունենա Մայքլ Վարուժան Մագարյանի «Լուսատտիկ» գրքի շնորհանդեսը։ Բանախոսներն են ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը։
Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունը կմասնակցի «Գաուդեամուս» գրքի փառատոնին

Նոյեմբերի 20-24-ը Բուխարեստի Ռոմէքսպոյի Բ2 սրահում տեղի կունենա գրքի ամենահեղինակավոր փառատոնը՝ «Գաուդեամուսը», որին, ի թիվս այլ ազգային փոքրամասնությունների հրատարակչությունների, մասնակցելու է նաև Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունը Ռումինիայի կառավարության Միջէթնիկական կապերի բաժնի շրջանակներում։
Մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը

Ս.թ․ նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, որն ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ Երևանի ժամանակով 22:00-ին (Լոս Անջելեսի ժամանակով 10:00-ին)։ 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։ «Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում […]
Համերգ՝ նվիրված մեծն Կոմիտասի ծննդյան 150 ամյակին

Նոյեմբերի 9-ին, ժ․ 18-ին, Բուխարեստի հայկական եկեղեցում տեղի կունենա մեծն Կոմիտասի ծննդյան 150 ամյակին նվիրված համերգ։
Ռումինիայի Հայոց Միության երախտագիտության նշանը տիկին Ֆրանչիսկա Բըլտըչեանուին

Հոկտեմբերի 23-ին Ռումինիայի ակադեմիայում «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի» օրվան նվիրված միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև բանասիրության դոկտոր, գրաբարի մասնագետ, ռումինացի Ֆրանչիսկա Բըլտըչեանուն, որը Բուխարեստի համալսարանում 1965-1989թթ․ ընթացքում դասավանդել է դասական հայերեն։Որպես երախտագիտության նշան՝ Ռումինիայի Հայոց Միության անունից ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը տիկին Բըլտըչեանուին հանձնեց անվանական հուշանվեր՝ Հայոց այբուբենով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի խոսքը Ռումինական ակադեմիայում

Հարգելի ներկաներ,Բուխարեստ գալուց առաջ ես մտածում էի՝ այսօր, այս հանդիսավոր նիստի ժամանակ, ինչի՞ց պիտի խոսեմ՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, լեզվի բնագավառը տնօրինող պետական մարմինը՝ Լեզվի կոմիտեն: Ես խոսելու եմ ոչ միայն որպես պետական պաշտոնյա, այլև մի հայ մարդ, որը երեսուն տարուց ավելի զբաղված է հայերենի ուսումնասիրությամբ և դասավանդմամբ, դպրոցական և համալսարանական բազմաթիվ դասագրքերի հեղինակ է, շուրջ […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը «Հոկտեմերի 12-ը Ռումինիայում հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ

Սիրելի ռումինահայեր, Ռումինիայի հայոց միության սիրելի անդամներ, Շնորհավորում եմ «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ: Այն կարևորագույն քայլ էր պատմական hայրենիքից դուրս հայկական ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և ներկայացման առումով: Ռումինիայում հայերն ունեն հազարամյա ներկայություն: Նրանք ակտիվ ներդրում են ունեցել Ռումինիայի զարգացման գործում: Հայերը մշտապես […]
Կլաուս Յոհաննիսը ստորագրեց «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքը

Հոկտեմբերի 10-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ստորագրեց «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքը։ Հիշեցնենք, որ օրինագիծը նախաձեռնել էին պատգամավորներ, ՌՀՄ նախագահ Վ․ Ոսկանյանը և ՌՀՄ փոխնախագահ Վ․ Փամբուկչյանը։