Բակըու քաղաքում տեղի ունեցավ եռօրյա «Հայաստան» փառատոնը

Սեպտեմբերի 13-15-ը արդեն 6-րդ անգամ Բակըուի կենտրոնական Եռագույնի հրապարակը երեք օր լցված էր հայկական ոգով. Ռումինիայի Հայոց Միության Բակըուի մասնաճյուղը (նախագահ՝ Վասիլե Հակոբ) Բակըուի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Հայաստան» եռօրյա փառատոնը, որը նվիրված էր Ռումինիայի Հայոց Միության 100-ամյակին։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և Վասիլե Հակոբը։Փառատոնին մասնակցեցին Բուխարեստի «Վարդավառ», Կոնստանցայի «Նաիրի» […]
«Հայաքաղաքի» ելույթները Բուդապեշտում

ՎԵրջին տարիներին Գեռլայի «Հայաքաղաք» պարախումբը հաճախ է մասնակցում Հունգարիայում տեղի ունեցող տարբեր միջոցառումների։ Անցած հանգստյան օրերին Բուդապեշտի Պեշտերժեբետ թաղամասի մշակույթի օրերի 8-րդ թողարկումն էր։ Միջոցառմանը մասնակցող պարախմբերը ներկայացնում էին Ռումինիայի, Ուկրաինայի, Հունգարիայի և Լեհաստանի փոքրամասնությունների պարերը։ Անցած տարվա պես Ռումինիան ներկայացնում էր Գեռլայի հայկական «Հայաքաղաք» պարախումբը։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչեր Ռումինիայի խորհրդարանում

Օրեր առաջ Ռումինիայում խորհրդարանի նիստի օրակարգում եղել է Հոլոքոստի ու հրեա ժողովրդի պատմության թանգարանի բացման հարցը, որի ընթացքում Ազգային-ազատական կուսակցության անդամ, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունել: «Մենք միասնական ենք Հոլոքոստի դատապարտման հարցում: Խնդրում եմ Ցեղասպանության ճանաչման հարցը ներառել քաղաքական հայտարարությունների նիստի օրակարգում: Սա թեմա է, որից […]
Բակըու քաղաքում տեղի կունենա «Հայաստան» փառատոնը

Սեպտեմբերի 13-15-ը Բակըու քաղաքի Եռագույնի հրապարակում տեղի կունենա «Հայաստան» փառատոնը, որը կազմակերպել է Ռումինիայի Հայոց Միության Բակըուի մասնաճյուղը (նախագահ՝ Վասիլե Հակոբ)։
Գեորգենում տեղի ունեցավ Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը

Սեպտեմբերի 6-8-ը Տրանսիլվանիայի շրջանի Գեորգեն քաղաքում, որի զարգացման վրա տեղի հայերը մեծ ազդեցություն են ունեցել, տեղի ունեցավ Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը, որը կազմակերպել էին Գեորգենի հայ-կաթոլիկ ասոցիացիան և Տրանսիլվանիայի հունգարահայերի ասոցիացիան։ Փառատոնի բացմանը ծաղկեպսակներ դրվեցին քաղաքի հայ կաթոլիկ եկեղեցու հարևանությամբ կանգնեցված խաչքարի մոտ։ Համայնքային տանը կազմակերպվել էին Գոպչա Պաուլայի (Բուդապեշտ) նկարների, Լազըր Իմոլայի էլեկտրոնային […]
Արսեն Արզումանյանի հարցազրույցը հայկական «Ա1+» հեռուստաընկերությանը

«Արարատի» հայերեն կայքի ադմինիստրատոր Արսեն Արզումանյանի հարցազրույցը հայկական «Ա1+» հեռուստաընկերությանը ռումինահայ համայնքի և իր երկու գրքերի («Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» և «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ») շուրջ։
Բուխարեստում տեղի ունեցավ Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների 12-րդ միջազգային կոնֆերանսը

Սեպտեմբերի 2-6-ը Բուխարեստում տեղի ունեցավ Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների 12-րդ միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ռումինական ազգային կոմիտեն և Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիան։ Կոնֆերանսին մասնակցած հայ ուսումնասիրողներն էին Կարեն Խաչատրյանը, Աննա Լեյլոյան-Եկմալյանը, Մարիամ Վարդանյանը, Սեյրանուշ Մանուկյանը, Լուսինե Սարգսյանը, Հասմիկ Ստեփանյանը, Լուսինե Ղուշչյանը, Էդդա Վարդանյանը։ Հայկական թեմաներով զեկույցներ ներկայացրին պատմաբան Էրվե Ժորժելենը (Հունաստան), […]
Ջազի երեկո Կոնստանցայում

Օգոստոսի 30-ին Ռումինիայի Հայոց Միության Կոնստանցայի մասնաճյուղը (նախագահ՝ Լիվիու Մերդինյան) ծովափին կազմակերպել էր ջազի երեկո՝ Կոնստանցայի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Իրենց ձայներով հիացրին Էլենա Գատչինը և Ռոմեո Իսպասը, երաժիշտներն էին Աուրելիու Ռադուն (դաշնամուր), Անդրեյ Ռըիլեանը (բաս կիթառ) և Կրիստի Զավալը (թմբուկ)։
Հայկական Սփյուռքի Հետազոտություն

Հրավիրում ենք մասնակցելու Հայկական Սփյուռքի Հետազոտությանը և միանալ այս կարևոր նախագծին՝ մասնակից դառնալով աշխարհով մեկ սփռված 21-րդ դարի հայերի նկարագրի կերտմանը: Յուրաքանչյուրն ունի իր ներդրումը:Այս հարցումը նախատեսված է տեղեկություններ հավաքել հետազոտական նպատակների համար: Մենք չենք խնդրում նշել ձեր անունը կամ կոնտակտային տվյալները: Մեր նպատակն է հայկական սփյուռքից հավաքել տեղեկություններ դիրքորոշումների, գաղափարների և մտահոգությունների վերաբերյալ: Ձեր […]
Բուխարեստում տեղի կունենա Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների 12-րդ միջազգային կոնֆերանսը

Սեպտեմբերի 2-6-ը Բուխարեստում տեղի կունենա Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների 12-րդ միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել է Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ռումինական ազգային կոմիտեն և Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիան։ Կոնֆերանսին կմասնակցեն նաև հայ ուսումնասիրողներ։