Աճուրդի է հանվել Յոն Բիցանի «Հայկական փողոց» կտավը

Բուխարեստի «Ալիս» աճուրդի կենտրոնում հուլիսի 7-ին վաճառքի է հանվելու Յոն Բիցանի (1924-1997) «Հայկական փողոց» կտավը, 50×61 չափի, ստորագրված հակառակ կողմում, թվագրված (19)54։ Աշխատանքը Ֆլոարեա և Կոնստանտին Դոնչաների հավաքածուի մաս է կազմել։ Կտավի մեկնարկային գինը 3000 լեյ է։ Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ http://www.alis.ro/ կայքում։
Կոնստանցա//«Նաիրի» պարախմբի տպավորիչ ելույթը ազգային փոքրամասնությունների պարերի փառատոնին

Հունիսի 27-ին Կոնստանցայի մարզի Օվիդիուի քաղաքապետարանի հրավերով Կոնստանցայի հայկական «Նաիրի» պարախումբը մասնակցեց Դոբրոջայի ազգային փոքրամասնությունների ավանդական պարերի փառատոնի առաջին թողարկմանը, որի ընթացքում փառատոնի այցելուներին ներկայացրեց հայկական ավանդական մի շարք պարեր։
Կոնֆերանս Կըմպուլունգ Մուսչել քաղաքում՝ նվիրված հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլաե Յորգային

2019թ․ հուլիսի 1-ին Արջեշ մարզի Կըմպուլունգ Մուսչել քաղաքում տեղի կունենա կոնֆերանս՝ նվիրված հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլաե Յորգային։ Կոնֆերանսին ծավալուն ելույթներով հանդես կգան Ռադու Շտեֆան Բերգատին (Ռումինիայի Գիտնականների Ակադեմիա), Գաբրիելա Դումիտրեսկուն (Ռումինական Ակադեմիայի Հազվագյուտ ձեռագրերի և գրքերի բաժնի ղեկավար), Օկտավիան Բուդան (Բժշկության պատմության ասոցիացիայի փոխնախագահ) և Արսեն Արզումանյանը (Ռումինիայի Հայոց Միության «Արարատ» ամսագիր), որը կներկայացնի […]
Դիլիջանն ու Ռոմանը քույր քաղաքներ են. Հայաստանի և Ռումինիայի համայնքներն ամրապնդում են կապերը

Ռումինիայի Ռոման քաղաքի պատվիրակությունը մասնակցել է հունիսի 22-23-ը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացված «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումին: Ներդրումային համաժողովը անցկացվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հունիսի 23-ին Դիլիջանի համայնքապետարանում կայացել է Դիլիջան և Ռոման քույր քաղաքների միջև փոխգործակցության […]
Բոտոշանի Մարզային գրադարանում կայացավ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գրքի շնորհանդեսը

Հունիսի 15-ին Ռումինիայի Հայոց Միության Բոտոշանի մասնաճյուղը (նախագահ՝ Կրիստիան Լազարովիչ) քաղաքի Մարզային «Միհայ Էմինեսկու» գրադարանում կազմակերպել էր «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Արսեն Արզումանյանն է։ Գիրքը ներկայացրին Ռումինիայի Գրողների Միության անդամներ Միհայ Բաբեյը և Միրչա Օպրեան, ինչպես նաև գրադարանի «Ազգային փոքրամասնությունների գրադարան» բաժնի ղեկավար Անա Տելետինը։ Ա․ Արզումանյանը խոսեց այդ անեկդոտների […]
Տուդոր Սըլըջեանը Կլուժի Հայագիտության ինստիտուտի նոր տնօրենն է

Հուլիսի 1-ից Կլուժ-Նապոկայի «Բաբեշ-Բոյայ» համալսարանին կից Հայագիտության ինստիտուտի նոր տնօրենը կլինի նույն համալսարանի դասախոս, պատմաբան և ազգագրագետ Տուդոր Սըլըջեանը, որը 2011 թվականից զբաղեցնում է Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի տնօրենի պաշտոնը։
Երևանում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը

Հունիսի 18-ին Երևանում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշեց․ «Արդյոք «Հայաստան» համահայկական հիմնադրամը պե՞տք է ծրագրեր իրականացնի սփյուռքում: Այս հարցի շուրջ բանավեճը, կարծում եմ, […]
Հայերը «Եվրոպոլիսում»

Ռումինիայի հանրային TVR1 հեռուստաալիքի հունիսի 14-ի հաղորդումը նվիրված է հայերին։ Ստուդիայում քաղաքագիտության դոկտոր Արսեն Արզումանյանն է, որը նաև ներկայացնելու է իր՝ վերջերս լույս տեսած հավաքածուն՝ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ», իսկ հաղորդման ընթացքում կհեռարձակվեն ռեպորտաժներ Բոտոշանի հայ համայնքի (ՌՀՄ Բոտոշանի մասնաճյուղի նախագահ՝ Կրիստիան Լազարովիչ), Զամբակչյան թանգարանի և ռումինահայ բանաստեղծուհի Անաիս Ներսեսյանի մասին։
Ռոմանում տեղի ունեցավ «Կարապետ Իբրըիլեանու» փառատոնը

Հունիսի 7-8-ը Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղը (նախագահ՝ Էմանուել Նազարեթյան) կազմակերպել էր «Կարապետ Իբրըիլեանու» ազգային փառատոնի երկրորդ թողարկումը, որն անցկացվեց ՌՀՄ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Բացման արարողությունը տեղի ունեցավ Ռոմանի քաղաքապետարանի «Նիկոլաե Մանոլեսկու – Ստրունգա» սրահում, որին ներկա էին Ռոմանի փոխքաղաքապետ Յոանա Ռոքսանա Յորգան, Ռումինիայի Գրողների Միության ներկայացուցիչ Սորին Լավրիկը, Ռումինիայի հայ համայնքի անդամներ, […]
«Վարդավառ» պարախմբի հաջողությունները

Մի քանի օր առաջ Բուխարեստի հայկական «Վարդավառ» պարախումբը մասնակցեց «Երեխաները երեխաների համար» փառատոնին։