Ռումինիայի հայ համայնք

 Ararat

Ռոման // «Կարապետ Իբրըիլեանու» ազգային փառատոն, երկրորդ թողարկում

Ռոման // «Կարապետ Իբրըիլեանու» ազգային փառատոն, երկրորդ թողարկում
 Ararat

«Հայկական բակ» փառատոնը Կլուժ-Նապոկայում

«Հայկական բակ» փառատոնը Կլուժ-Նապոկայում

Մայիսի 31-ից հունիսի 2-ը Կլուժ-Նապոկայի Արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Հայկական բակ» փառատոնի առաջին թողարկումը, որը կազմակերպել էր Ռումինիայի Հայոց Միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը (նախագահ՝ Կարեն Սեբեշի)։ Բացման արարողությանը ներկա էին Կլուժի մարզային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և այլն։ Փառատոնի ընթացքում կազմակերպվել էր տոնավաճառ, հայկական ավանդական հնչյունները փառատոնի […]

 Ararat

Վարուժան Ոսկանյանի խոսքը Հայոց ցեղասպանության թեմայով ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած կլոր սեղանի քննարկմանը

Վարուժան Ոսկանյանի խոսքը Հայոց ցեղասպանության թեմայով ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած կլոր սեղանի քննարկմանը

Ապրիլ 26-ին, Հայոց ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմնի կազմակերպմամբ Լոս Անճելեսի Սբ. Գրիգոր հայ-կաթոլիկ եկեղեցիին մեջ տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Պահանջատիրություն. Հատուցում. Արդարություն» խորագրով: Հրավիրված ճառախոսներն էին Ռումանիո խորհրդարանի անդամ և Ռումանիո Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, միջազգային իրավաբան՝ միջազգային օրենքի մասնագետ Գառնիկ Գերգոնյանը և Հարավային Կալիֆորնիո համալսարանի դասախոս Ֆրանք Զերունյանը: Ստորև կներկայացնենք Վարուժան Ոսկանյանի արտասանած […]

 Arsen Arzumanyan

Զեղչեր «Տարոմից»

Զեղչեր «Տարոմից»

«Տարոմ» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ մինչև հունիսի 1-ը 01․10 – 15․12 ժամանակահատվածի համար Բուխարեստ – Երևան – Բուխարեստ չվերթի տոմս գնելու դեպքում գինը 119 եվրո է։ Տեղեկացնենք նաև, որ հունիսի 17-ից Բուխարեստ – Երևան ուղիղ չվերթները կիրականացվեն նաև երկուշաբթի օրերին։

 Ararat

Բուխարեստում տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդես

Բուխարեստում տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդես

Մայիսի 26-ին Բուխարեստի հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող «Վիկտորյա և Հովսեփ Դուդյան» գրադարան-թանգարանում տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետությանը և Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերին նվիրված ցուցահանդես։Կիրակնօրյա Սբ․ Պատարագից հետո համայնքի անդամները ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում գտնվող Գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի մոտ։

 Ararat

Ռոմանի հրապարակներից մեկն այսուհետ կկոչվի Կարապետ Իբրըիլեանուի անունով

Ռոմանի հրապարակներից մեկն այսուհետ կկոչվի Կարապետ Իբրըիլեանուի անունով

Մայիսի 23-ին ռումինահայ հայտնի գրաքննադատ, էսեիստ Կարապետ Իբրըիլեանուի (1871-1936) ծննդյան 148-ամյակն է, որի առթիվ Ռոմանի քաղաքապետ Լուչիան Օվիդիու Միկուն և Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմանուել Նազարեթյանը հանդիսավոր արարողությամբ բացեցին Կարապետ Իբրըիլեանուի անվան փոքր հրապարակի ցուցանակը։

 Arsen Arzumanyan

Համայնքի արխիվից․ Բուխարեստ, 1921թ․

Համայնքի արխիվից․ Բուխարեստ, 1921թ․

Որբախնամ մարմնի կենտրոնական հանձնախմբի նկարը ռումինահայ համայնքի արխիվից․Նստած՝ ձախից աջ․ Յ․ Խորակեան, Արմենակ Մանիսալեան, Գնել եպիսկ․ Գալէմքէրեան, Ներսես քհնյ․ Քէրոբեան, Սարգիս ՍրէնցԿանգնած՝ ձախից աջ․ Վ․ Չոզճեան, Կ․ Մինասեան, Ա․ Մելիտոն, Կ․ Թիւլպէնտճեան, Տիգրան Պէլէնկեան Արմենակ Մանիսալյանը տարիներ շարունակ եղել է Ռումինիայի Հայոց Միության նախագահը, ֆինանսավորել է «Արարատի» հրատարակումը, իսկ Սարգիս Սրենցը ղեկավարել է Ստրունգայի հայկական […]

 Ararat

Կլուժ-Նապոկա․ «Հայկական բակ» փառատոն

Կլուժ-Նապոկա․ «Հայկական բակ» փառատոն

Մայիսի 31-ից հունիսի 2-ը Կլուժ-Նապոկա քաղաքում տեղի կունենա «Հայկական բակ» փառատոնը։

 Ararat

Արի տուն – 2019

Արի տուն – 2019

Ուրախությամբ տեղեկացնենք, որ այս տարի նույնպես կազմակերպվում է «Արի տուն» ծրագիրը, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։Ռումինիայի Հայոց Միության միջոցով ծրագրին դիմելու համար պետք է ուղարկել պահանջվող փաստաթղթերը, ինչպես նշված է հետևյալ հղումով՝ http://www.araratonline.com/ari-tun-2019։

 Ararat

«300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ»

«300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ»

Ռադիո Երևանի հումորների սիրահարների համար տեղեկացնենք, որ Բուխարեստում լույս է տեսել Ռադիո Երևանի անեկդոտների ընտրանին՝ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» վերնագրով։ Գիրքը կազմել է Բուխարեստի համալսարանի դոկտոր Արսեն Արզումանյանը։ Անեկդոտներն ընտրվել են հայկական, ռուսական և ռումինական զանազան աղբյուրներից։ 20-րդ դ․ երկրորդ կեսին Հայկական ռադիոյի անեկդոտները թնդում էին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև ողջ Արևելյան Եվրոպայում, որտեղ […]