Ռումինիայի հայ համայնք

 Ararat

Հայոց ցեղասպանության թեմայով ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած կլոր սեղանի տեսագրությունը

Հայոց ցեղասպանության թեմայով ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած կլոր սեղանի տեսագրությունը

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, ապրիլի 26-ին ԱՄՆ Գլենդել քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության թեմայով կլոր սեղան, որի բանախոսներն էին ՌՀՄ նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, հայտնի իրավաբան Գառնիկ Քերքոնյանը և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Ֆրանկ Ծերունյանը։ Ստորև ներկայացնում ենք կլոր սեղանի տեսագրությունը․

 Ararat

Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 24-ին Ռումինիայի խորհրդարանի երեք հայազգի պատգամավորները՝ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը և Լուչիան Սիմիոնը (Սարգսյան), տարածեցին քաղաքական հայտարարություն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, որում դատապարտեցին թուրքական ժխտողական քաղաքականությունը։ Հատկանշական է, որ երեք պատգամավորներն էլ Ցեղասպանությունը վերապրած և Ռումինիա հասած անձանց ժառանգներ են։ Տեքստի բնօրինակը՝ նկարում։

 Arsen Arzumanyan

Հայոց Ցեղասպանության թեմայով կլոր սեղան ԱՄՆ Գլենդել քաղաքում Վարուժան Ոսկանյանի մասնակցությամբ

Հայոց Ցեղասպանության թեմայով կլոր սեղան ԱՄՆ Գլենդել քաղաքում Վարուժան Ոսկանյանի մասնակցությամբ

Ապրիլի 26-ին, ժ․ 19։30-ին, ԱՄՆ Գլենդել քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եկեղեցում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության թեմայով կլոր սեղան, որի բանախոսներն են ՌՀՄ նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, հայտնի իրավաբան Գառնիկ Քերքոնյանը և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Ֆրանկ Ծերունյանը։ Կլոր սեղանի խորագիրն է «Պահանջատիրություն – Հատուցում – Արդարություն»։

 Ararat

Ռոման․ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ռոման․ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում
 Ararat

Կլուժ-Նապոկայում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում

Կլուժ-Նապոկայում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում

Ռումինիայի Հայոց Միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը, Տրանսիլվանիայի Ազգագրական թանգարանը և Կլուժի մարզային խորհուրդը կազմակերպում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը տեղի կունենա Կլուժ-Նապոկա քաղաքի Տրանսիլվանիայի Ազգագրական թանգարանում ապրիլի 24-ին, ժ․ 18։00-ին։

 Ararat

Ջութակահար Արմեն Անասյանի (Լոս Անջելես) և դաշնակահար Սորին Դոգարիուի (Տիմիշոարա) համերգը Ռոմանում

Ջութակահար Արմեն Անասյանի (Լոս Անջելես) և դաշնակահար Սորին Դոգարիուի (Տիմիշոարա) համերգը Ռոմանում

Ռումինիայի Հայոց Միության հարյուրամյակի առթիվ ՌՀՄ Ռոմանի մասնաճյուղն (նախագահ՝ Էմանուել Նազարեթյան) ապրիլի 7-ին կազմակերպել էր դասական երաժշտության համերգ Լսս Անջելեսի Ֆիլհարմոնիայի և օպերայի դիրիժոր, ջութակահար Արմեն Անասյանի և Արադի Ֆիլհարմոնիայի դաշնակահար Սորին Դոգարիուի մասնակցությամբ։ Համերգի ընթացքում հնչեցին Է․ Էլգարի, Ա․ Խաչատրյանի, Պ․ Չայկովսկու, Ա․ Բաբաջանյանի, Մ․ Ռավելի, Է․ Բաղդասարյանի, Ֆ․ Կրայսլերի, Կոմիտասի, Բ․ Բարտոկի գործերը։ […]

 Arsen Arzumanyan

Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը

Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը

Ապրիլի 3-4-ը Հայաստան կատարած այցի շրջանակներում Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը հարցազրույց տվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Ռումինիայի հայ համայնքին և Հայաստան-Ռումինիա հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերին։ Տեսանյութը՝ ստորև․

 Ararat

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց ապրիլի 3-ին մեկնարկած Բուխարեստ – Երևան ուղիղ չվերթի առիթով Երևան ժամանած Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, ՌՀՄ փոխնախագահ Զարեհ Նազարյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի նախագահ Կարապետ Խաչատուրյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին սփյուռքին և մասնավորապես Ռումինիայի հայ համայնքին, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր։Ավելի […]

 Ararat

Ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ

Ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ

Այսօր Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ փոխնախագահ Զարեհ Նազարյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի նախագահ Կարապետ Խաչատուրյանը հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում երկու կողմերը զրուցեցին Հայաստան – Ռումինիա խորհրդարանական կապերի հեռանկարի, երկկողմ հարաբերությունների զարգացման և այլ հարցերի շուրջ։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

 Ararat

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌՀՄ նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌՀՄ նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և համայնքի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց ռումինահայ համայնքի պատվիրակությանը, որի կազմում էին Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ փոխնախագահ Զարեհ Նազարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի նախագահ Կարապետ Խաչատուրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։Կարդացեք նաև այստեղ։