Տըրգու Մուրեշի «հայկական» ձեռնոցները. հարցազրույց ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
![Տըրգու Մուրեշի «հայկական» ձեռնոցները. հարցազրույց ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ Տըրգու Մուրեշի «հայկական» ձեռնոցները. հարցազրույց ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2021%2F12%2F11-2007.jpeg&q=90&w=650&h=300&zc=1)
Կարեն Սեյրանյանը ծնվել է 1968թ., Երևանում։ 1990-ական թթ. տեղափոխվել է Ռումինիա և հաստատվել Տրանսիլվանիայի սրտում գտնվող Տըրգու Մուրեշ քաղաքում, որտեղ սկսել է զբաղվել կաշվե ձեռնոցների արտադրությամբ։ Գործարանը երկար տարիներ որակյալ ձեռնոցներ է մատակարարել ոչ միայն ռումինացի, այլև հատկապես արտասահմանցի հաճախորդներին։ Ի հեճուկս կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական դժվարությունների՝ այսօր նույնպես պատվերների պակաս չի զգացվում. Կարենը հիմնականում […]
Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ»
![Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ» Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ»](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2021%2F08%2F000.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Արշալույս Պարոնյանը ծնվել է 1949թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում, Ռումինիայից հայրենադարձված ընտանիքում։ Երկար տարիներ աշխատել է Մատենադարանի և Հայաստանի նախագահական գրադարաններում, ինչպես նաև Բուխարեստի հայկական «Դուդյան» մշակույթի տան թանգարանում և գրադարանում։ Զրուցել ենք Ա. Պարոնյանի հետ իր գործունեության մի շարք հետաքրքիր դրվագների շուրջ։ -Սիրելի Արշալույս, Ռումինիայի հետ Ձեզ կապող օղակը Ձեր ծնողների ընտանիքներն են։ Ինչպե՞ս հաստատվեցին […]
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ Ռումանիոյ հայոց թեմից ներս
![Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ Ռումանիոյ հայոց թեմից ներս Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ Ռումանիոյ հայոց թեմից ներս](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2021%2F04%2F1.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Ռումանիոյ հայությունն այս օրերին իր աղոթքի ձայնը միացրեց համայն աշխարհի հայության ձայնին՝ միասնաբար ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ և Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ապրիլի 23-ին, Ռումինիայի ժամով ժամը 22:00-ին, ղողանջեցին նաև Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի և թեմի բոլոր հայկական եկեղեցիների […]
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է «Տարոնի առյուծ» շքանշանով
![Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է «Տարոնի առյուծ» շքանշանով Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է «Տարոնի առյուծ» շքանշանով](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2021%2F03%2FPS-Episcop.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Մարտի 21-ին, հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայ հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, հավարտ որի առաջնորդարանի գահասրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան Մասնաճյուղի նախագահի խորհրդական և Ռումինիայի […]
Կյանքից հեռացավ «Հայաստան-Ռումինիա» Բարեկամության ընկերակցության պատվավոր նախագահ Հակոբ Առաքելյանը
![Կյանքից հեռացավ «Հայաստան-Ռումինիա» Բարեկամության ընկերակցության պատվավոր նախագահ Հակոբ Առաքելյանը Կյանքից հեռացավ «Հայաստան-Ռումինիա» Բարեկամության ընկերակցության պատվավոր նախագահ Հակոբ Առաքելյանը](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2021%2F03%2Faa.png&q=90&w=650&h=300&zc=1)
Ռումինիայի Հայոց Միությունը խոր ցավով հայտնում է, որ երեկ Երևանում կյանքից հեռացավ դասախոս Հակոբ Առաքելյանը։ Նա 40 տարի շարունակ «Հայաստան-Ռումինիա» բարեկամական ընկերակցության ղեկավարության անդամ էր: Հակոբ Առաքելյանը (1924-2021) դասախոս էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենադարձվել է Հայաստան, որտեղ ավարտել է Երևանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը: Նա դասավանդել է լատիներեն և ֆրանսերեն Երևանի Մխիթար Հերացու անվան […]
Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվեց Բուխարեստի Մայր Տաճարում
![Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվեց Բուխարեստի Մայր Տաճարում Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվեց Բուխարեստի Մայր Տաճարում](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2021%2F03%2FScreenshot_1.png&q=90&w=650&h=300&zc=1)
Այս տարի լրանում է Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցը: Այդ առիթով փետրվարի 28-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ հավարտ Ս. Պատարագի Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և […]
«Մեր հյուրանոցում «չէ» բառը չկա»,- ասում է Սինայա քաղաքի «Նոյյան Տապան» հյուրանոցի սեփականատեր Մարինե Հովակիմյանը
![«Մեր հյուրանոցում «չէ» բառը չկա»,- ասում է Սինայա քաղաքի «Նոյյան Տապան» հյուրանոցի սեփականատեր Մարինե Հովակիմյանը «Մեր հյուրանոցում «չէ» բառը չկա»,- ասում է Սինայա քաղաքի «Նոյյան Տապան» հյուրանոցի սեփականատեր Մարինե Հովակիմյանը](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2021%2F02%2Fa.jpeg&q=90&w=650&h=300&zc=1)
1992թ․ Մարինեն ընտանիքով տեղափոխվում է Ռումինիա, որտեղից 1946թ. հայրենադարձվել էին իր պապն ու տատը։ Տարիներ անց Ռումինիայի հանրահայտ Սինայա քաղաքում հիմք է դնում «Նոյյան Տապան» (ռումիներեն՝ «Արկա լույ Նոե») անունը կրող հյուրանոցի կառուցմանը, որն այսօր բավականին հայտնի է։ – Սիրելի Մարինե, ինչպե՞ս ընտրությունը կանգ առավ հենց Սինայա քաղաքում հյուրանոց կառուցելու վրա և ո՞ր թվականին այն […]
Հարցազրույց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գէրաշնորհ Տէր Տաթեւ եպիսկոպոս Հակոբեանի հետ․ «Պարտվեցինք ճակատամարտում, բայց պատերազմում հաղթանակը մերն է լինելու»
![Հարցազրույց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գէրաշնորհ Տէր Տաթեւ եպիսկոպոս Հակոբեանի հետ․ «Պարտվեցինք ճակատամարտում, բայց պատերազմում հաղթանակը մերն է լինելու» Հարցազրույց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գէրաշնորհ Տէր Տաթեւ եպիսկոպոս Հակոբեանի հետ․ «Պարտվեցինք ճակատամարտում, բայց պատերազմում հաղթանակը մերն է լինելու»](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2021%2F02%2F11.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Հարց. 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը չհայտարարված պատերազմ սկսեց ընդդեմ Արցախի Անկախ Հանրապետության: Դուք անմիջապես մեկնեցիք ռազմաճակատ ՝ միանալու թշնամու դեմ մարտնչող Արցախի հայկական զորքերին: Ի՞նչն է ձեզ ստիպել դա անել, և, ըստ Ձեզ, ինչպե՞ս եք օգնել զինվորներին: Պատասխան. Արցախ ենք մեկնել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ՝ հայ զինվորի, հրամանատարի […]
Ռումինահայոց Միության քվեները 2020թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ըստ մարզերի
![Ռումինահայոց Միության քվեները 2020թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ըստ մարզերի Ռումինահայոց Միության քվեները 2020թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ըստ մարզերի](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F12%2F%D5%BE%D6%83.png&q=90&w=650&h=300&zc=1)
2020թ․ դեկտեմբերի 6-ի Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում ՌՀՄ-ն ստացավ 3820 քվե և հաղթահարեց ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված ընտրական շեմը (797 քվե)։ Խորհրդարանում ՌՀՄ-ն կրկին կներկայացնի Վարուժան Փամբուկչյանը, որը 1996 թվականից ՌՀՄ պատգամավորն է և գլխավորում է ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունը։ ՌՀՄ ցուցակում Վ․ Փամբուկչյանին հաջորդում էին Սիրուն Թերզյանը, Էմանուել Նազարեթյանը, Կրիստիան-Լաուրենցիու Լազարովիչը, Կարլոտա-Սիմոնա […]
Կիրակի օրը Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են
![Կիրակի օրը Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են Կիրակի օրը Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F12%2Fvp.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Կիրակի՝ դեկտեմբերի 6-ին, Ռումինիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռումինիայի Հայոց Միությունը։ Ցուցակը գլխավորում է ՌՀՄ ներկայիս պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը։ Հաջողություն Ռումինիայի Հայոց Միությանը։