Վարուժան Ոսկանյան․ «Ոչ, Յուլիան Կիֆու, պատերազմում, դժբախտաբար, զոհվում են, ոչ թե շարանցում»
![Վարուժան Ոսկանյան․ «Ոչ, Յուլիան Կիֆու, պատերազմում, դժբախտաբար, զոհվում են, ոչ թե շարանցում» Վարուժան Ոսկանյան․ «Ոչ, Յուլիան Կիֆու, պատերազմում, դժբախտաբար, զոհվում են, ոչ թե շարանցում»](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F12%2Fc.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Հիասթափությամբ կարդացի հոկտեմբերի 26-ին adevărul.ro կայքում հրապարակված «Լեռնային Ղարաբաղի ռուս-թուրքական միջնորդավորված պատերազմում Ադրբեջանը տողանցելով շարժվում է դեպի տարածքի ամբողջական վերանվաճում» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը՝ Յուլիան Կիֆուն, վերաշարադրում է ադրբեջանական քարոզչության թեմաները՝ ապատեղեկություններ տարածելով հակամարտության գոտում կատարվող իրողությունների վերաբերյալ և շեփորահարելով չկայացած հաղթանակը: (հղումը՝ https://adevarul.ro/international/in-lume/In-razboiul-ruso-turc-interpusi-nagorno-karabah-azerbaidjanul-defileaza-recucerirea-completa-teritoriului-1_5f95c1725163ec427136e32e/index.html?fbclid=IwAR3VGTWIP4FJc4OraRjv7p13624BFcV3mYWovc6cOuQ6tU9y-ksC4rEm2XM)։ Ամբողջ տեքստը լի է անճշտություններով, սխալ մեկնաբանություններով և բացթողումներով: Ես մատնանշեմ […]
Կյանքից հեռացավ Պերճ Մարգարյանը
![Կյանքից հեռացավ Պերճ Մարգարյանը Կյանքից հեռացավ Պերճ Մարգարյանը](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F12%2Fbm.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
96 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՌՀՄ երկարամյա քարտուղար Պերճ Մարգարյանը։ Աստված հոգիդ լուսավորի, պարոն Պերճ։
Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի վիդեո հարցազրույցը ռումինական www.dcnews.ro կայքին
![Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի վիդեո հարցազրույցը ռումինական www.dcnews.ro կայքին Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի վիդեո հարցազրույցը ռումինական www.dcnews.ro կայքին](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F12%2Fvv.png&q=90&w=650&h=300&zc=1)
Հաղորդավար (Տուդոր Կուրտիֆան) – Այսօր առաջարկում եմ շարունակել մեր հաղորդումների շարքը Ղարաբաղյան հակամարտության մասին, որն արդեն երկու շաբաթ է՝ միջազգային մամուլի առաջին էջերում է։ Իմ հյուրը Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, գրող Վարուժան Ոսկանյանն է։ – Պարոն Ոսկանյան, Դուք շատ լավ ծանոթ եք հայոց պատմությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Պատմեք, խնդրում եմ, այս կոնֆլիկտի պատմությունից […]
Ռումինիայի Հայոց Միության և Ռումինիայի Հայոց Թեմի համատեղ հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
![Ռումինիայի Հայոց Միության և Ռումինիայի Հայոց Թեմի համատեղ հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռումինիայի Հայոց Միության և Ռումինիայի Հայոց Թեմի համատեղ հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F10%2Fdeclaratie-1.png&q=90&w=650&h=300&zc=1)
Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային հարձակում սկսեցին Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով, որն իր ծավալներով և համակարգման ձևով մատնանշում էր դրա մանրակրկիտ նախապատրաստությունը և խաղաղ բնակավայրերի, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի, թիրախավորումը։ Ադրբեջանական կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության […]
Բողոքի ակցիա Բուխարեստում
![Բողոքի ակցիա Բուխարեստում Բողոքի ակցիա Բուխարեստում](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F10%2F1111.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Հոկտեմբերի 4-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի օրհնությամբ ու հանդիսապետությամբ, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցեց Պատարագ՝ ձեռամբ հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական […]
Ռումինիայի հայերի միության հայտարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ
![Ռումինիայի հայերի միության հայտարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ Ռումինիայի հայերի միության հայտարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F04%2Fuar.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
28.09.2020 Ռումինիայում հայերի միությունը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և Ռումինիային կոչ արել քայլեր ձեռնարկել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: «Ադրբեջանի կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ռումինիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների […]
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի և Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը և կոչը ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ
![Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի և Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը և կոչը ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի և Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը և կոչը ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2FBishop-Datev.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսումը: Հերթական անգամ ադրբեջանական իշխանությունները գնում են արկածախնդրության և խախտելով մարդու իրավունքների միջազգային բոլոր հնարավոր նորմերը հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Ինչպես նախկինում, այժմ էլ հայոց փառապանծ և […]
Տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար
![Տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար Տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2F%D5%A1%D5%A1.png&q=90&w=650&h=300&zc=1)
27.09.2020 Սիրելի՛ հայրենակից,Սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զորքերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Հարձակման թիրախում են հայտնվել նաեւ քաղաքացիական բնակչությունը, ենթակառուցվածքները, որի հետեւանքով կան ավերածություններ, զոհեր եւ վիրավորներ: Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ զորահավաք: Պաշտպանության բանակը մղում է համառ մարտեր՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները: Սա հայ ժողովրդին […]
Ռումինիայի Հայոց Միությունը կմասնակցի Ռումինիայի ՏԻՄ ընտրություններին
![Ռումինիայի Հայոց Միությունը կմասնակցի Ռումինիայի ՏԻՄ ընտրություններին Ռումինիայի Հայոց Միությունը կմասնակցի Ռումինիայի ՏԻՄ ընտրություններին](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2F%D5%8C%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB%D5%B6%D5%AB%D5%A1-%D5%A9%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ռումինիայում տեղի կունենան տեղական ընտրություններ, որոնց կմասնակցի նաև Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ)։ Ըստ ռումինական օրենսդրության՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող 19 կազմակերպությունները ռումինական կուսակցությունների և դաշինքների կողքին կարող են մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ տեղական ընտրություններին։ Եթե խորհրդարանական ընտրությունների դեպքում ազգային փոքրամասնություններից մեկական պատգամավոր ընտրվելու համար ընտրական շեմը բավականին ցածր է, ապա ՏԻՄ ընտրություններին […]