Ապրիլի 4․ COVID-19-ի շուրջ զարգացումները Ռումինիայում

Ըստ այսօր ժ․ 13։00-ին հրապարակված տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ռումինիայում COVID-19-ով վարակվել է ևս 430 մարդ։ Այսպիսով, նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3613-ի, որոնցից 329-ը ապաքինվել են, 140-ը՝ մահացել։ Կարանտինի մեջ գտնվում է 15252 մարդ, մեկուսացման մեջ՝ ևս 113449-ը։Երեկ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը ևս մեկ անգամ ուղերձով դիմեց ռումինացիներին՝ հորդորելով նրանց մնալ տանը, […]
Կայացան ՌՀՄ Գլխավոր խորհրդի ընտրությունները (էլ․ նամակների միջոցով)

2020 թ․ մարտի 26-ին, ժ․ 13:00-ին, պետք է տեղի ունենային Ռումինիայի Հայոց Միության տարեկան ժողովը և ընտրությունները, որոնք, նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի և երկրում հայտարարված արտակարգ դրության հետ պայմանավորված, տեղի ունեցան էլ․ նամակների միջոցով՝ ըստ ՌՀՄ գլխավոր խորհրդի որոշման։ Վերջինս հաստատեց ՌՀՄ նոր գլխավոր խորհուրդը՝ նույն կազմով։ՌՀՄ նախագահ վերընտրված Վարուժան Ոսկանյանն իր ուղերձում շնորհակալություն հայտնեց […]
«Արարատի» մարտ ամսվա համարը՝ էլեկտրոնային տարբերակով

Հաշվի առնելով Ռումինիայում հաստատված արտակարգ դրությունը՝ մոտ ապագայում հնարավոր չի լինի լույս ընծայել «Արարատ» ամսագրի մարտ ամսվա համարը։ Այդ պատճառով այն ներկայացնում ենք էլեկտրոնային տարբերակով։Բարի ընթերցում մեր ռումինախոս հետևորդներին։
COVID-19-ը Ռումինիայում և նոր սահմանափակումներ․ մարտի 23

Մարտի 23-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 576-ի, որոնցից 73-ը ապաքինվել են։ Վարակվածներն՝ ըստ տարիքային խմբերի՝0-18 տարեկան – 4%19-50 տարեկան – 68% 51-70 տարեկան – 24%70 և ավելի տարեկան – 4%: Կարանտինի մեջ գտնվում է 5066 մարդ, ևս 72247-ը՝ մեկուսացման մեջ։ Ժ․14։00-ի դրությամբ գրանցվել է 5 մահվան դեպք։Այս երեկոյից սկսած՝ ժ․22:00-ից մինչև […]
COVID-19-ը Ռումինիայում․ մարտի 20

Մարտի 20-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում կա COVID-19-ով վարակված 308 մարդ, որոնցից 31-ն ապաքինվել են։ Կարանտինի մեջ գտնվում է 4044 մարդ, ևս 45432-ը՝ մեկուսացման մեջ։Շուրջ 200000 աշխատանքային պայմանագիր կասեցվել է։ Ռումինական ԶԼՄ-ները նշում են, որ ներկայիս դրությամբ Ռումինիայի բժշկական համակարգը կարող է սպասարկել COVID-19-ով վարակված շուրջ 4000 մարդու։ Արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվում հնարավոր ավելի վատ […]
Համահայկական ուժերի համախմբում ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի

Նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի տարածմամբ, միջազգային հանրությունը համախմբվում է և համապատասխան գործողություններ ձեռնարկում։ Ինչպես քաջ հայտնի է, ճգնաժամերի ընթացքում համայն աշխարհի հայությունը միշտ համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնելու միմյանց և իրենց հայրենիքին։ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը քաղաքացիներին պարբերաբար թարմացվող տեղեկատվություն է տրամադրում ինչպես ներկայիս իրավիճակի, այնպես էլ վարակի տարածման հետագա աճը կանխելու համար անհրաժեշտ […]
COVID-19-ը Ռումինիայում․ փոփոխություններ քրեական օրենսգրքում և նախագահ Յոհանիսի հորդորը արտերկրում բնակվող ռումինացիներին

Հաշվի առնելով Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թվի օրեցօր աճը, որը շատ դեպքերում տեղի է ունենում որոշ քաղաքացիների կողմից իշխանությունների սահմանած կանոններին չենթարկվելու արդյունքում՝ քրեական օրենսգրքում խստացվել են մի շարք հոդվածներ, որոնցից նշենք մի քանի դրույթ՝ – Վարակիչ հիվանդությամբ վարակվելու հետ կապված ռիսկի առկայությունը թաքցնելու նպատակով իրականությանը չհամապատասխանող հայտարարություն անելը պատժվում է ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով կամ […]
Արտակարգ դրություն Ռումինիայում՝ կապված COVID-19 կորոնավիրուսի համաճարակի հետ

Մարտի 16-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ստորագրեց երկրում 30 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը, որը նախատեսում է անձնական և ընտանեկան կյանքի, հավաքների կազմակերպման, տնտեսական ազատությունների, կրթության, ազատ տեղաշարժի և բնակության վայրի անձեռնմխելիության իրավունքների մի շարք սահմանափակումներ։ Այնուամենայնիվ, սահմանափակումների մի շարք դրույթներ ուժի մեջ կմտնեն՝ կախված իրավիճակից։ Այս պահին սահմանափակումները վերաբերում են ռիսկային՝ կարմիր գոտում […]
Ռոման / Հայ համայնքի հանդիպումը

Մարտի 7-ին Ռոմանում տեղի ունեցան Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղի նախագահի և ղեկավար խորհրդի ընտրությունները։ Ռոմանի մասնաճյուղի նախագահ վերընտրվեց Էմանուել Նազարեթյանը՝ միաձայն։
Բոտոշան / Հայ համայնքի հանդիպումը

Մարտի 8-ին տեղի ունեցավ Ռումինիայի Հայոց Միության Բոտոշանի մասնաճյուղի անդամների հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցան մասնաճյուղի նախագահի և ղեկավար խորհրդի ընտրությունները։ՌՀՄ Բոտոշանի մասնաճյուղի նախագահի պաշտոնում վերընտրվեց միակ թեկնածուն՝ Կրիստիան Լազարովիչը։