Հայաստան

 Ararat

Բըսեսկու՝ ֆեսով թագավորը

Բըսեսկու՝ ֆեսով թագավորը

Պատմությունը՝ շատ համառոտ. սույն թվի հունիսի 10-ին, Բրյուսելում տեղակայված Եվրոպայի խորհրդարանի երեք պատգամավորներ հրապարակում են համատեղ հայտարարություն: Նրանք են՝ էստոնացի Մարինա Կալյուրանդը (Co-Chair of EU-Armenia ParliamentaryPartnership Comittee, այսինքն՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ), Խորվաթիայի ներկայացուցիչ՝ ծնունդով բոսնիացի և երկքաղաքացիություն ունեցող, նախկինում նաև Բոսնիային ներկայացրած Ժելիանա Զովկոն (Standing Raporteur on Azerbaidjan, այսինքն՝ Ադրբեջանի մասով մշտական զեկուցող) […]

 Ararat

Շախմատի համահայկական առցանց մրցաշար

Շախմատի համահայկական առցանց մրցաշար

Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Էլեկտրոնային ուսուցման գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: Մրցաշարը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, և կտևի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան […]

 Ararat

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հուլիսի 2-ին Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեսակապի միջոցով կայացան քաղաքական խորհրդատվություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեց հայ-ռումինական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի խորացման վերաբերյալ: Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին […]

 Ararat

Շուտով կընդունվի «Հայրենադարձության մասին» օրենքը

Մինչև տարեվերջ Հայաստանում կստեղծվի հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոն, որտեղ յուրաքանչյուր հայրենադարձ կարող է բարյացկամ մթնոլորտում ստանալ իր հարցերի պատասխաններ, ձեռնարկվելիք քայլերի ուղղություններն ու անվճար խորհրդատվություն:Մշակման վերջնական փուլում է «Հայրենադարձության մասին» օրենքը, որը ստեղծմանը մասնակցել են մեր գրասենյակը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ոլորտային կազմակերպություններ և մասնագետներՀանրային ռադիոյի «Սփյուռքի ձայնը» […]

 Arsen Arzumanyan

Այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագիրը կանցկացվի առցանց

Այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագիրը կանցկացվի առցանց

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը տեղեկացնում է․ «Սփյուռքի պատանիների և երեխաների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն այս ամառ կանցկացնի հետաքրքիր առցանց ձևաչափով: Ծրագիրը կընթանա օգոստոսի 3-28-ը և կիրականացվի 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր, ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների հետ և այլն:Առցանց ծրագրին կարող են […]

 Ararat

Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը

Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը

Հունիսի 23-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Առաքելության խմբի անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի կոչեց ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության […]

 Ararat

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ / 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ / 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տեղեկացնում ենք, որ Սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելությունը կատարվելու է համաձայն ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 25-ի N1295-Ն որոշմամբ հաստատված ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի (https://www.e-gov.am/…/file/decrees/kar/2011/08/11_1295.pdf…) և ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N700-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների կարգի https://www.e-gov.am/…/file/decrees/kar/2011/04/11_0700.pdf…), ինչպես նաև ընդհանուր հիմունքներով: Համաձայն ՀՀ […]

 Ararat

«Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» առցանց վեբինար՝ այսօր

«Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» առցանց վեբինար՝ այսօր

FAST հիմնադրամը և Futures Studio-ն այսօր՝ հունիսի 18-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին (GMT+4) կազմակերպում են «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» առցանց վեբինարը: Բանախոսներն են լինելու ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, IDeA հիմնադրամի համահիմնադիր, FAST հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա […]

 Arsen Arzumanyan

Դուդուկի առցանց դասեր Ալբերտ Սահակյանի հետ

Դուդուկի առցանց դասեր Ալբերտ Սահակյանի հետ

Ալբերտ Սահակյանը տաղանդավոր դուդուկահար է, «Կարին» ավանդական երգի պարի խմբի անդամ, որն անցած տարի իր կատարումներով հիացրեց ինչպես ծովափնյա Մամայա քաղաքում, այնպես էլ Բուխարեստի «Հայկական փողոց» ամենամյա փառատոնին։ Վերջերս Ալբերտ Սահակյանը նախաձեռնել է դուդուկի առցանց դասեր, որի պայմաններին և Ա. Սահակյանի կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ ստորև։ Ա. Սահակյանի կատարումներից կարող եք դիտել իր ֆեյսբուքյան […]

 Ararat

«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի առցանց միացումն Իտալիայի հայ համայնքի հետ

«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի առցանց միացումն Իտալիայի հայ համայնքի հետ

«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հերթական առցանց միացումն Իտալիայի հայ համայնքի հետ էր: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ Հայաստան-սփյուռք գործակցության ընթացքը, համայնքի վիճակն և խնդիրները քննարկելու համար Հռոմից, Միլանից ու Բոլոնիայից միացել էին իտալահայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ: «Այժմ Իտալիայի հայ համայնքը համեմատաբար փոքրաթիվ է, սակայն շարունակում է կարևոր մնալ և՛ իր պատմական իմաստով, և՛ ներկայիս […]

1 8 9 10 11 12 20