Շառլ Ազնավուրի 96-ամյակին նվիրված առցանց համերգ և նոր ծրագրերի ներկայացում ․ «Ազնավուր» հիմնադրամ

2020 թվականի մայիսի 22-ը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ և հումանիստ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. այսօր նա կնշեր իր 96-ամյակը: Յուրաքանչյուր տարի այս նշանակալի օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, մշակութային և կրթական հաստատությունների անվանափոխություն: Այնուամենայնիվ, այս տարի համաշխարհային իրավիճակը արտիստի ծննդյան օրը տոնելու նոր ձևաչափ է […]
Առողջապահական ծառայությունները Լիբանանի Գարակէօզեան բժշկական կենտրոնում

Աշխատելով ամեն օր և օգնելով նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. կորոնավիրուսի տարածումից անմասն չմնացած Լիբանանում Գարակէօզեան բժշկական կենտրոնը առողջապահական ծառայություններ է մատուցում հարյուրավոր այցելուների: Առանց հանգստյան օրերի ու ամբողջ ներուժով՝ այժմ արդեն կենտրոնն օրական ախտորոշում է 250 դեպք: Հաստատության 100 բուժաշխատողների մեծամասնությունը լիբանանահայ բժիշկներ են, ովքեր հավաքվել են մեկ հարկի տակ՝ հանուն հանրային առողջության: Հայկական […]
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը […]
Վեբինար Սփյուռքի և Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետների միջև

Սփյուռքի և Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետների միջև վեբինարների շարքի այս միացումը կրում էր «Անեսթեզիոլոգիան և կորոնավիրուսը» խորագիրը: Քննարկումը վարեցին Քլիվլենդի հիվանդանոցի անեսթիզիոլոգիայի պրոֆեսոր, Քեյզի արևմտյան ռեզերվային համալսարանի Լերների քոլեջի մասնագիտական զարգացման գծով բաժանմունքի ղեկավար, բժիշկ Ռաֆֆի Ավետիսյանը, Ջերսի Շորի համալսարանի բժշկական կենտրոնի և Կ. Հովնանյանի անվան մանկական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի տնօրեն Մայքլ Հ. Էնթրուպը: Վեբինարին […]
Վեբինար Սփյուռքի և Հայաստանի բուժքույրերի միջև

Սփյուռքի և Հայաստանի բուժքույրերի միջև վեբինարի թեման նվիրված էր COVID-19-ի նմուշառման տեխնիկային: Ամերիկահայ բուժքույր Ջեկի Հովսեփյանը հանդես եկավ պրեզենտացիայով և ներկայացրեց ԱՄՆ-ում նմուշառման մեթոդները, իսկ Աստղիկ Բրուտյանն անդրադարձավ թեմայի վերաբերյալ հայաստանյան փորձին: Առցանց հանդիպմանը մասնակցում էին ավելի քան 130 բուժաշխատողներ Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից: Թեմայի վերաբերյալ կարող եք ստանալ հավելյալ տեղեկատվություն՝ դիտելով «Ինչպե՞ս նմուշառում […]
Հարցազրույց ջութակահարուհի Ասյա Անիսիմովայի հետ. «Որքան էլ բարդ իրավիճակի մեջ հայտնվես, պետք է առաջ գնաս»

Պատմության ընթացքում Հոմո սափիենսն առերեսվեց տարբեր հանգամանքների, փոփոխությունների, 21-րդ դարում ստեղծված նորանոր տեխնոլոգիաների և դրանցից ձեռք բերած կախվածության, կենդանական ծագման թագավարակի հետ, իսկ հեռավոր կամ մոտալուտ ապագայում նրան կընկերակցի արհեստական բանականությունը, գուցե իրեն հատուկ զգայարաններով, ո՜վ գիտե… որին, հուսանք, ևս դուր կգա դասական երաժշտությունը, ինչը թույլ չի տա մարդուն ոչնչացնել:Երաժշտության ազդեցության փաստը բազմիցս է ապացուցվել, […]
Բուխարեստում նշվեց մայիսի 9-ի եռատոնը

Մայիսի 9-ին, եռատոնի առիթով, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ հարգանքի տուրք մատուցվեց երկրորդ աշխարհամարտի և Հայրենական պատերազմի, ինչպես նաև Արցախյան հերոսամարտի ժամանակ ընկած քաջ հայորդիների հիշատակին: Նախ աղոթք հնչեցվեց Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում բոլոր հերոսների և նահատակների հոգիների համար: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ […]
Մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը

Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չեղարկել է մի շարք գործուղումներ: Սակայն սփյուռքի հետ կապն ու համայնքների հետ աշխատանքը շարունակում են մնալ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրակարգի առաջնահերթություններում: Այդ իսկ նպատակով գրասենյակը Զարեհ Սինանյանի գլխավորությամբ մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը՝ նպատակ ունենալով առցանց հանդիպումների միջոցով շարունակել համայնքային ծանոթությունները, խնդիրների […]
9 մլն դոլարի ներդրում սփյուռքից

Մայիսի 6-ին Վայոց Ձորի Սարավան համայնքնում սկսվեցին «AREG ENERGIA» արևային կայանի շինարարական աշխատանքները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը և այլք: Ներդրման գաղափարը ծագել է տասն ամիս առաջ, երբ Կիպրոսում տեղի հայ հայտնի գործարարներ […]
Libertatea.ro // Երբ քաղաքական գործիչներն են որոշում՝ եղե՞լ է ցեղասպանություն, թե՞ ոչ

Libertatea.ro կայքում հոդվածագիր Անդրեա Պավելը հրապարակել է հոդված Ռումինիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման վերաբերյալ։ Ամբողջական տեքստն այստեղ։ Մի քանի օր առաջ ՝ ապրիլի 24-ին, հայերը հարգեցին այն 1,5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք նահատակվեցին 19-րդ դարի վերջին Համիդյան ջարդերի ժամանակ օսմանյան ահաբեկչության և դրան հետևած ավելի լավ հայտնի 1915թ. իրադարձությունների արդյունքում։Ռումինիան այն երկրներից է, որը չի […]