Հայաստան

 Ararat

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը․ Զատկի ավանդույթներն ու սովորույթները

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը․ Զատկի ավանդույթներն ու սովորույթները

Զամկայի ավանդույթը Ռումինիայի հայերի մի գեղեցիկ ավանդույթ կար՝ այսօր մոռացված, երբ Զատիկից հետո չամուսնացած երիտասարդները Զամկա վանքի մոտ գտնվող բլրից գլորում էին կարմիր ձվերը, և այն երիտասարդները, որոնց գլորած ձվերը չէին կոտրվում, հավատում էին, որ ամուսնանալու են այդ տարի (Զամկա վանքը գտնվում է Սուչավա քաղաքում և համարվում է հայերի կողմից կառուցված կարևորագույն կրոնական աղոթատեղիներից մեկը)։ […]

 Elena Chobanyan

Գևորգ Շատոյան. «Երջանիկ լինելու համար մարդը պետք է բավարարված զգա»

Գևորգ Շատոյան. «Երջանիկ լինելու համար մարդը պետք է բավարարված զգա»

Մինչ մարդու առողջությանը սպառնացող թագավարակի խնդրի մեղմացնելն ու վարակի տարածման կանգնեցնելը, որոշեցինք ներկայացնել թեթև ու օգտակար թեմա նորաձևության մասին, որն իր կիրառելիության շրջանակները կընդլայնի այս համաշխարհային տնտեսա–առողջապահական ճգնաժամը հաղթահարելուց հետո: «Արարատ» ամսագիրը ներկայացնում է բազմաթիվ հավաքածուների հեղինակ, հալեպահայ մոդելավորող Գևորգ Շատոյանի հետ հարցազրույցը, որն իր հայկական տարազի հագուստներն է ցուցադրում աշխարհի տարբեր երկրներում: – Ձեր […]

 Ararat

COVID-19-ի պատճառով չեղարկվեց նաև Եվրատեսիլը

COVID-19-ի պատճառով չեղարկվեց նաև Եվրատեսիլը

«Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները հայտնում են, որ մրցույթի ստեղծումից ի վեր՝ 64 տարվա մեջ առաջին անգամ, այն չի կայանա COVID-19-ի պատճառով։ Մրցույթը պետք է կայանար մայիսին, Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում։Հայաստանի կողմից ընտրվել էր հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ „Chains on You” երգով։

 Ararat

Խրախուսելի քայլ Բարսելոնայում բնակվող հայերից

Խրախուսելի քայլ Բարսելոնայում բնակվող հայերից

Բարսելոնայում բնակվող մի քանի տաքսու հայ վարորդներ ֆեյսբուքյան „Los Armenios” էջում հրապարակել են իրենց անուններն ու հեռախոսահամարները՝ հայտարարելով, որ պատրաստ են անվճար սպասարկել քաղաքի ողջ բժշկական անձնակազմին։ Այս պահին Իսպանիան Covid-19-ից տուժած երկրորդ եվրոպական երկիրն է Իտալիայից հետո։

 Ararat

Արտակարգ դրություն հայտարարվեց նաև Հայաստանում

Արտակարգ դրություն հայտարարվեց նաև Հայաստանում

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-նհայտարարել արտակարգ դրություն»,- նշված է ՀՀ կառավարության […]

 Arsen Arzumanyan

«ԻԳործ»՝ աշխատանք Հայաստանի պետական մարմիններում

«ԻԳործ»՝ աշխատանք Հայաստանի պետական մարմիններում

Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ օգտագործելով հետևյալ էլ. հղումը՝ http://diaspora.gov.am/hy/pages/97/igorts ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

 Ararat

Բուխարեստում ոգեկոչվեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Բուխարեստում ոգեկոչվեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Այս տարի լրանում է Սումգայիթյան ջարդերի 32-րդ տարելիցը: Այդ առիթով փետրվարի 26-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, […]

 Arsen Arzumanyan

Երևանում տեղի ունեցավ «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը

Երևանում տեղի ունեցավ «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 2-ին կայացավ երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը: Գրքում ընդգրկված են 30 հայրենադարձի կյանքի հաջողված պատմությունները, նրանց վերադարձի լուսավոր ճամփան: Շուրջ 18 երկրներից հայրենադարձված հայրենակիցների թվում են Արտո Թունջբոյաջյանը, Կարպիս Թիթիզյանը, Շանթ Քիրմիզյանը, Գևորգ-Նուռ Շադոյանը, Վարդան Մարաշլյանը, Դեր-Հովան և այլք: Գիրքը նախադեպը չունեցող նախաձեռնություն է, որը միտված է Սփյուռքին ցույց տալու, […]

 Ararat

Աթենա Մանուկյանը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2020-ում

Աթենա Մանուկյանը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2020-ում

Այսօր Երևանում ուղիղ եթերում 12 երգիչ պայքարեցին Հայաստանը Եվրատեսիլ 2020-ում ներկայացնելու համար։ Հեռուստադիտողների և ժյուրիի անդամների քննարկումների արդյունքում հաղթեց Հունաստանից ժամանած հայուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains On You» երգով։Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին, Ռոտերդամ քաղաքում (Հոլանդիա):

 Ararat

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Այսօր Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Առավոտյան սկսված քննարկմանը հերթով ելույթ ունեցան 32 պատգամավորներ, որոնց թվում երկու հայեր էին` Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը։Պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին ինչպես հայերին, այնպես էլ ասորիներին և կոտորածի ենթարկված այլ ազգերին։ Այս համատեքստում պատգամավորները հիշեցին նաև, թե ինչպես 1939 թվականին սիրիական Ալեքսանդրետտայի շրջանն […]

1 11 12 13 14 15 20