WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում

Հոկտեմբերի 6-ին Երևանում աշխատանքներն է սկսում WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը, որը IT ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է: Համաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 9-ը, իսկ դրան կմասնակցեն ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ։Ավելի շատ տեղեկությունների համար կարող եք այցելել WCIT կայքը։
Մեկնարկում է «ՆերՈւժ 2» ծրագիրը

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` Հայաստանի գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի (FAST Foundation) հետ համագործակցությամբ սկսում են «ՆերՈւժ 2» ծրագիրը: Մանրամասներին ծանոթանալու և ծրագրին դիմելու համար այցելե՛ք http://neruzh.am կայքը:
Պատգամավորների պալատը նույնպես քվեարկեց

Այսօր Ռումինիայի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր նաև Սենատում։ Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակներն են ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը։
ՀՀ անկախության օրվա առթիվ Հայաստանի և Արցախի պաշտոնատար անձինք այցելել են «Եռաբլուր»

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ այսօր այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին։
Հոկտեմբերի 12-ը՝ Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր Ռումինիայում

2019թ․ սեպտեմբերի 18-ին Ռումինիայի սենատը միաձայն ընդունեց hոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որը ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։ Օրինագծում նշվում է, որ հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվա տոնակատարությունը կարող են կազմակերպվել կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինների վարչությունների և դրանց […]
«Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմ-ակնարկների պրեմիերան Երևանում

Սեպտեմբերի 12-ին Հայաստանում կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերան։ Ցուցադրությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, կինոաշխարհի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, այլ հայտնի դեմքեր և ԶԼՄ-ներ։ «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկները Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային ժապավենն է: Անդրադարձը հայոց վերջին թագավորությանը՝ հայոց պատմությունը գնահատելու և պահպանելու տեսանկյունից, յուրատեսակ […]
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա «Ջորջե Էնեսկու» փառատոնին

Սեպտեմբերի 18-ին, ժ․ 17։00-ին, հայտնի հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա «Ջորջե Էնեսկու» փառատոնին Բուխարեստի «Ատենեուլ Ռոման» սրահում, որտեղ տեղի է ունենալու ֆրանսիական Լիլլի ազգային նվագախմբի համերգը (դիրիժոր՝ Վլադ Վիզիրեանու)։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչեր Ռումինիայի խորհրդարանում

Օրեր առաջ Ռումինիայում խորհրդարանի նիստի օրակարգում եղել է Հոլոքոստի ու հրեա ժողովրդի պատմության թանգարանի բացման հարցը, որի ընթացքում Ազգային-ազատական կուսակցության անդամ, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունել: «Մենք միասնական ենք Հոլոքոստի դատապարտման հարցում: Խնդրում եմ Ցեղասպանության ճանաչման հարցը ներառել քաղաքական հայտարարությունների նիստի օրակարգում: Սա թեմա է, որից […]
Արսեն Արզումանյանի հարցազրույցը հայկական «Ա1+» հեռուստաընկերությանը

«Արարատի» հայերեն կայքի ադմինիստրատոր Արսեն Արզումանյանի հարցազրույցը հայկական «Ա1+» հեռուստաընկերությանը ռումինահայ համայնքի և իր երկու գրքերի («Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» և «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ») շուրջ։