Հայաստան

 Ararat

Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 24-ին Ռումինիայի խորհրդարանի երեք հայազգի պատգամավորները՝ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը և Լուչիան Սիմիոնը (Սարգսյան), տարածեցին քաղաքական հայտարարություն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, որում դատապարտեցին թուրքական ժխտողական քաղաքականությունը։ Հատկանշական է, որ երեք պատգամավորներն էլ Ցեղասպանությունը վերապրած և Ռումինիա հասած անձանց ժառանգներ են։ Տեքստի բնօրինակը՝ նկարում։

 Ararat

Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է։ 1915-1923թթ․ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած ողբերգությունը դատապարտվեց ողջ միջազգային հանրության կողմից, սակայն թուրքական իշխանությունները մինչ օրս շարունակում են խուսափել առերեսվել սեփական պատմությանը։Առավոտյան Ծիծեռնակաբերդ են այցելել ՀՀ աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, տարբեր պաշտոնատար անձինք՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։։

 Ararat

Իտալիայի Պատգամավորների պալատը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իտալիայի Պատգամավորների պալատը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ինչպես երեկ հայտնեց Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Պատգամավորների պալատը սկսել է մի նախաձեռնություն, որով կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարցին միջազգային հնչեղություն տալ։ Բանաձեւն ընդունվել է 382 կողմ, 0 դեմ եւ 43 ձեռնպահ ձայներով։

 Arsen Arzumanyan

Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը

Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը

Ապրիլի 3-4-ը Հայաստան կատարած այցի շրջանակներում Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը հարցազրույց տվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Ռումինիայի հայ համայնքին և Հայաստան-Ռումինիա հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերին։ Տեսանյութը՝ ստորև․

 Ararat

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց ապրիլի 3-ին մեկնարկած Բուխարեստ – Երևան ուղիղ չվերթի առիթով Երևան ժամանած Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, ՌՀՄ փոխնախագահ Զարեհ Նազարյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի նախագահ Կարապետ Խաչատուրյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին սփյուռքին և մասնավորապես Ռումինիայի հայ համայնքին, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր։Ավելի […]

 Ararat

Ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ

Ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ

Այսօր Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ փոխնախագահ Զարեհ Նազարյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի նախագահ Կարապետ Խաչատուրյանը հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում երկու կողմերը զրուցեցին Հայաստան – Ռումինիա խորհրդարանական կապերի հեռանկարի, երկկողմ հարաբերությունների զարգացման և այլ հարցերի շուրջ։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

 Ararat

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌՀՄ նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌՀՄ նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և համայնքի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց ռումինահայ համայնքի պատվիրակությանը, որի կազմում էին Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ փոխնախագահ Զարեհ Նազարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի նախագահ Կարապետ Խաչատուրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։Կարդացեք նաև այստեղ։

 Ararat

Մեկնարկեցին Բուխարեստ – Երևան ուղիղ չվերթները

Մեկնարկեցին Բուխարեստ – Երևան ուղիղ չվերթները

Ռումինական ազգային ավիափոխադրող «Տարոմ» ընկերությունը ապրիլի 3-ից սկսեց ուղիղ չվերթներ իրականացնել Բուխարեստից դեպի Երևան։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Գնային ճկուն քաղաքականության շնորհիվ այս չվերթը կարող է տարանցիկ հարմար ուղի դառնալ դեպի եվրոպական տարբեր քաղաքներ մեկնող հայերի համար։ Առաջին չվերթի առիթով «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր կերպով դիմավորեցին վայրէջք կատարած ինքնաթիռը (նկարում)։Հիշեցնենք, որ […]

 Ararat

Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան – Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը

Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան – Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը

Մարտի 29-ին Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։ Հանդիպման վայրից հեռանալիս և՛ ՀՀ վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը զերծ մնացին հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ տալուց։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Ավստրիայի հայ համայնքի անդամների հետ, խոսեց նաև այդ բանակցությունների մասին․ «Ընդհանուր […]

 Ararat

ԱՄՆ Ալաբամա նահանգը նույնպես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ Ալաբամա նահանգը նույնպես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ Ալաբամա նահանգը դարձավ երկրի 49-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան Կայսրությունում 1915-1923թթ․ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը։ Ստորև ներկայացնում ենք տեքստի բնօրինակը․ PROCLAMATION WHEREAS, during the Armenian Genocide from 1915-1923, one and one-half million ethnic Armenian men, women and children as well as over one million Greeks, Assyrians, Syriacs and others were massacred as part of […]