Հայաստանի հավաքականը հրաժարվեց շարունակել մասնակցությունը Օլիմպիադայում

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանի հավաքականն էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր է եղել, ինչի պատճառով նա չի կարողացել քայլ անել: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը թվիթերյան գրառումով տեղեկացրել է, որ որպես թիմի առաջատար իքնը […]
«Շիրակը» պարտվեց

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» Բուխարեստի «Նացիոնալ Արենա» մարզադաշտում հյուրընկալվեց ռումինական ՖԿՍԲ-ին և, չնայած ունեցած մի շարք վտանգավոր պահերին, պարտվեց 0:3 հաշվով և դուրս մնաց մրցաշարից։ «Շիրակի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի վտանգավոր պահերի տեսությունը․
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Հունաստանին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Այս տարի առցանց անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականը մրցեց Հունաստանի ընտրանու հետ և երկու ռաունդում էլ հաղթանակ տարավ 4.5-1.5 և 3.5-2.5 հաշիվներով: Քառորդ եզրափակչում Հայաստանի մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է, որի հետ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 28-ին:
FCSB – Շիրակ, այսօր երեկոյան, ժ․ 21։30

Այսօր երեկոյան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլում տեղի կունենա FCSB – Շիրակ հանդիպումը, որը կհեռարձակվի Prima TV և Look TV հեռուստաալիքներով։ Հետաքրքիր է, որ FCSB-ի ամենաթանկ ֆուտբոլիստ Ֆլորինել Կոմանի տրանսֆերային արժեքը (5.5 մլն եվրո) կրկնակի գերազանցում է Գյումրիի «Շիրակի» ողջ թիմի տրանսֆերային արժեքը։ Ըստ transfermarkt.com կայքի՝ «Շիրակի» ամենաթանկ ֆուտբոլիստը հարձակվող Մորի Կոնեն է՝ 300,000 եվրո։
Ներկայացվեց GovTech Launchpad միջազգային ծրագիրը
Հատուկ ստարտափների համար GovTech Launchpad միջազգային ծրագիրը ներկայացվում է բոլոր մանրամասներով և հնարավորություններով: Եթե ցանկանում եք հաջողված ստարտափ ունենալ, ապա դիտեք երկուշաբթի կայացած առցանց քննարկումը և շտապեք դիմել ծրագրին օգոստոսի 31-ը ներառյալ՝ https://bit.ly/3kRUpua: Բանախոսներն են՝– Զարեհ Սինանյան, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար– Սառա Անջարգոլյան, Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար– Անի Բաբումյան, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն– Րաֆֆի Քասարջյան, Իմփաքթ Հաբ […]
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Ռումինիային, Թուրքիային, Եգիպտոսին, Խորվաթիային, Ալժիրին, Մարոկկոյին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադան այս տարի անցկացվում է առցանց, որի հաղթողի կոչման համար պայքարի է դուրս եկել 40 հավաքական։ Փոխվել են մրցաշարի անցկացման ձևաչափը և մասնակից հավաքականների քանակը․ թիմերը բաղկացած են 6 հիմնական խաղացողներից (ևս 6 պահեստային)՝ 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան մեկական տղա և աղջիկ: Արդեն ավարտվել է C խմբի պայքարը, որտեղ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ 30 տարի առաջ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից, ինչը հաստատվեց մեկ տարի անց Հայաստանի անկախության հանրաքվեով: Նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով […]
Սևրի պայմանագիրը. 88-93-րդ հոդվածները

10 օգոստոս, 1920թ. Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն: Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես […]
Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին 2 մլն դոլար կտրամադրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. կառավարությունը հավանություն տվեց դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհի գումարը կազմում է 2 միլիոն դոլար: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվող դրամաշնորհի միջոցները նախարարությունը կնպատակաուղղի նոր կորոնավիրուսային վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը` կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչության […]
Հրաշալի նորություն Սփյուռքի և Հայաստանի բոլոր ստարթափների համար

Սփյուռքի և Հայաստանի բոլոր ստարթափների համար հրաշալի նորություն ունենք։ Եթե ունեք փորձառություն նորարար տեխնոլոգիական լուծումների ծրագրավորման մեջ, եթե կարծում եք, որ Ձեր լուծումները կարող են օգնել սփյուռքահայերին, ովքեր պատրաստվում են տեղափոխվել Հայաստան կամ արդեն արել են այդ քայլը, ապա մեր ծրագիրը հենց Ձեզ համար է։Այժմ Ձեր ժամանակն է դիմելու GovTech Launchpad ծրագրին, որի ընթացքում կունենաք […]