Սևրի պայմանագիրը. 88-93-րդ հոդվածները

10 օգոստոս, 1920թ. Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն: Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես […]
Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին 2 մլն դոլար կտրամադրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. կառավարությունը հավանություն տվեց դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհի գումարը կազմում է 2 միլիոն դոլար: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվող դրամաշնորհի միջոցները նախարարությունը կնպատակաուղղի նոր կորոնավիրուսային վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը` կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչության […]
Հրաշալի նորություն Սփյուռքի և Հայաստանի բոլոր ստարթափների համար

Սփյուռքի և Հայաստանի բոլոր ստարթափների համար հրաշալի նորություն ունենք։ Եթե ունեք փորձառություն նորարար տեխնոլոգիական լուծումների ծրագրավորման մեջ, եթե կարծում եք, որ Ձեր լուծումները կարող են օգնել սփյուռքահայերին, ովքեր պատրաստվում են տեղափոխվել Հայաստան կամ արդեն արել են այդ քայլը, ապա մեր ծրագիրը հենց Ձեզ համար է։Այժմ Ձեր ժամանակն է դիմելու GovTech Launchpad ծրագրին, որի ընթացքում կունենաք […]
Նոր կանոններ Հայաստան գնացողների համար

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե չունի ախտանշաններ և չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում: Նշենք, […]
Հաճկատար – 2020

2020 թվականին դեպի հայկական Հաճկատար վանք կատարվող խմբակային ուխտագնացությունը տեղի չունեցավ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այնուամենայնիվ, օգոստոսի 16-ի Սուրբ Պատարագին մասնակցեցին մի շարք հայեր և ռումինացիներ ինչպես Սուչավայից, այնպես էլ այլ քաղաքներից։ Նկարները՝ Միհայ Ֆլորին Շոլդընեսկուի
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ

«Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը: Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում […]
Տարբեր չվերթներով հուլիսի 14-ից Լիբանանից Հայաստան 400-ից ավելի մարդ է եկել

Լիբանանից «Middle East Airlines»-ի հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, ինչպես նաև օգոստոսի 4-ի և 11-ի չվերթով Հայաստան է եկել 370 մարդ: «Արմենպրես»–ի մամուլի սրահում կայացած ասուլիսին այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Նրանք մարդիկ են, ովքեր գալիս են Հայաստան բնակվելու և հաստատվելու համար: Ասեմ, որ այն երեք ինքնաթիռները, որոնք մարդասիրական օգնություն տարան Լիբանան, ընդհանուր […]
Ավարտվեց Զ․ Սինանյանի այցը Լիբանան

Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ այցելել համայնքային կազմակերպություններ և կամավորական խմբերի, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են լիբանանահայության հետ և օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո համայնքին ծառայելու առաջնագծում են:Կարագյոզյան հիմնադրամի՝ Բուրջ Համուդում գտնվող բժշկական կենտրոնում հայ համայնքին մատուցվում է բժշկական և ատամնաբուժական ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև սոցիալական […]
Եվրոպայի լիգա․ Գյումրիի «Շիրակը» կխաղա ռումինական «FCSB»-ի հետ

Օգոստոսի 10-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ «Շիրակը» կհանդիպի ռումինական «FCSB» ակումբի հետ: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին, Բուխարեստի «Արենա Նացիոնալը» մարզադաշտում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար: Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ […]