Լուրեր

 Ararat

ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ ՊԱՏԱՀԱԾ ՊԱՅԹՈՒՄԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՆԱԵՒ ԱՆԹԻԼԻԱՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԸ ԿՐԵՑ ՆԻՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ

ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ ՊԱՏԱՀԱԾ ՊԱՅԹՈՒՄԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՆԱԵՒ ԱՆԹԻԼԻԱՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԸ ԿՐԵՑ ՆԻՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ

Այսօր յետ միջօրէին Պէյրութի նաւահանգիստի մէջ պատահած հսկայ պայթումին հետեւանքով Անթիլիասի Մայրավանքը եւս կրեց նիւթական մեծ վնասներ: Այսպէս, վնասուեցան Մայր Տաճարի դռները, ջահերը, պատուհանները, նոյնպէս՝ Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կեդրոններու, ինչպէս նաեւ ԿԻԼԻԿԻԱ թանգարանի: facebook.com/CiliciaTv/

 Ararat

Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում գտնվող հրավառության պարագաների պահեստում

Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում գտնվող հրավառության պարագաների պահեստում

Ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում:Պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում: Նախնական տվյալների համաձայն` պայթյունը որոտացել է պահեստում, որտեղ պահվում էին հրավառության համար նախատեսված պարագաներ: Հավանական զոհերի և հասցված վնասի մասին դեռևս չի հաղորդվում: armenpress.am

 Ararat

Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին

Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին

Կիպրոսի Հանրապետության նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին։ Ողջույնի իր խոսքում ՀՀ կառավարության անունից հանձնակատարը նախևառաջ շնորհակալություն հայտնեց կիպրացի գործընկերներին ադրբերջանական ագրեսիային և ռազմական գործողություններին համապատասխան գնահատական տալու, այն դատապարտելու և հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել նաև գրասենյակի […]

 Ararat

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Սերգեյ Մինասյանի հարցազրույցը Gazeta de Cluj թերթին

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Սերգեյ Մինասյանի հարցազրույցը Gazeta de Cluj թերթին

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյան. Ադրբեջանի ագրեսիվ մտադրություններն ուղղված են ամբողջ աշխարհի հայերին և նրանց ունեցվածքին Տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները վարում էին էթնիկական և տնտեսական խտրականության քաղաքականություն, որն ուղղված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնո-ժողովրդագրական կազմը փոխելուն: Հարյուր հազարավոր էթնիկ հայեր արտաքսվել են Ադրբեջանի տարածքից և Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրերից: Թուրքիան ուղղակիորեն աջակցել է […]

 Ararat

Covid-19-ը Ռումինիայում․ օգոստոսի 4

Covid-19-ը Ռումինիայում․ օգոստոսի 4

Օգոստոսի 4-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 55,241-ի, որոնցից 33,142-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 1232 մարդ, կատարվել է 20,581 թեստ։Ժ․13։00-ի դրությամբ գրանցվել է 2480 մահվան դեպք։Վերջին 24 ժամում վարակի տարածման կանխմանն ուղղված կանոնները խախտելու պատճառով տուգանվել է 1303 մարդ, իսկ ընդհանուր գումարը կազմել է 52,581 եվրո (254,200 լեյ):

 Ararat

Նամականիշ՝ նվիրված ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի 100-ամյակին

Նամականիշ՝ նվիրված ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի 100-ամյակին

2020 թվականի հուլիսի 20-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) ծննդյան 100-ամյակը» թեմային: 280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013թթ.) «Ինքնանկար» կտավը, իսկ 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Եղեռն» շարքում ընգրկված «Տղամարդ, կին և երեխա» կտավը: […]

 redactia

ԲՈԳԴԱՆ ԿԸՈՒՇԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ԲՈԳԴԱՆ ԿԸՈՒՇԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Արշակ Բոգդան Կըուշ (Արշակ Պողոսյան, 25 հունիս 1920 – 21 մարտ 2000, Բուխարեստ). հայազգի բանաստեղծ, լրագրող, հուշագիր, երգահան և բեմադրիչ: Սերում էր կոնստանցաբնակ բազմանդամ հայ ընտանիքից, որը ծագումով Շապին-Գարահիսարից էր:Դեռ մանուկ հասակից դրսևորում է բանաստեղծական հակում, մուտք է գործում «գրական աշխարհ» իր առաջին ստեղծագործությամբ՝ Վարդան Մամիկոնյանին նվիրված պոեմով: Հաճախում է Կոնստանցայի հեղինակավոր «Ծեր Միրչա» վարժարանը, […]

 Ararat

Կոմիտասը՝ Սիրունիին աչքերով

Կոմիտասը՝ Սիրունիին աչքերով

Արարատ Հրատարակչությունը վերջերս ռումաներենով լույս ընծայեց Հ. Ճ. Սիրունիի Կոմիտասի հետ  (Cu Komitas) գիրքը, որը կավարտե մեծ երաժշտագետին նվիրված եռագրություն մը, կազմված՝ անոր ծննդյան 150-ամյակին լրացման առթիվ: Մյուս հատորներն են կենսագրության ու վկայագրություններու գիրք մը՝ Կոմիտաս – նույն նյութով տարբերակներ (Komitas – temă cu variațiuni) ու Ռիտա Սուլահյան Գույումճյանի Խելագարության ակունքներում. Կոմիտաս՝ հայ կուռքի դիմանկարը […]

 Ararat

Հանդիպում Բոգդան Կըուշի հետ

Հանդիպում Բոգդան Կըուշի հետ

Ես և Լևոն Գալուստյանը նստում ենք ավտոբուս, իջնում ենք «Եվա» խանութի դիմացի մայթի կանգառը, որտեղ դեմ առ դեմ պատահում ենք ﬕշտ եռուզեռի ﬔջ գտնվող Բոգդան Կըուշին, որը շնչահեղձ ու անհանգիստ էր վերադառնում Ռադիոընկերությունից: Մենք երեքս մտնում ենք «Արո» բարձրահարկ շենքում գտնվող Սարգիսի բարը, որտեղ դեռ կարելի է գտնել իսկական սուրճ, որ խմում ես փողոցին նայող […]

 redactia

Կատարել նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին

Կատարել նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին

Սիրելի հայրենակիցներ, Վերջին շրջանում նկատվում է արտերկրում հայ համայնքի ներկայացուցիչների և կազմակերպությունների կողմից ՀՀ Զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետաքրքրվածության ակտիվացում։ Մեր Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով ստեղծվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: Նվիրաբերություն կատարելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամի www.1000plus.am կայքում։ […]

1 10 11 12 13 14 37