ՀՀ ԱԳՆ հայտարարությունը վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ

24 հուլիսի, 2020 Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են […]
ԴԻՏՈՂԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2021թ․-ին լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը։ Այդ առիթին ընդառաջ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) շարունակում է իր դիտողական արխիվի թվայնացման ծրագիրը։ Այն ուղղված է ԲԱ դիտողական արխիվի հավաքագրմանը, հաշվառմանը, լուսանկարչական թիթեղների և ժապավենների թվայնացմանը, ժամանակակից ստանդարտներով և եղանակներով տվյալների շտեմարաններում դրանց ընդգրկմանը, ամբողջ դիտողական նյութի հասանելիության ապահովմանը և այս ամենի հիման վրա […]
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ Ն. Գ. ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԱՆԴԵՍԻՆ

Է. Ա. – Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ COVID-19 համավարակի շրջանում Ադրբեջանը վերսկսել է ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ։ Ս. Մ. – Հիրավի, հուլիսի 12-ին Ադրբեջանը վերսկսեց աննախադեպ ռազմական էսկալացիա՝ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը, որին աջակցություն էին հայտնել ինչպես գերտերությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններն ու հաստատությունները։ Ավելին, շատ հավանական է, որ համավարակը Ադրբեջանի ագրեսիայի […]
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԵՎ ՃԱՐՏԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Ս․թ․ հուլիսի 9-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված Զորաց Քարեր (Քարահունջ) հուշարձանի ամբողջական, աստղագիտորեն կիրառելի թվայնացված տվյալները ստանալուն (բոլոր քարերի ճշգրիտ կոորդինատները, առկա անցքերի ուղղվածությունները, իրական հորիզոնի թվային տեսքը բոլոր կետերի համար և որոշ այլ տվյալներ): Հուշագրի շրջանակներում նախատեսվում է […]
100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք

Հարությունը Հարվարդի համալսարանից, Անահիտը Սորբոնից ու Ալինը Լիվերպուլից «իԳործ» ծրագրի հարցազրույցների փուլը հաղթահարելուց հետո կհամալրեն ՀՀ արդարադատության նախարարության շարքերը: Նրանց պես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք և ավելի քան 20 գերատեսչություններ կցնցեն միայն դրական առումով: Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ»-ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն […]
ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԶՈՒ աթս-ների մնացորդները

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԶՈՒ անօդաչու թռչող սարքերի մնացորդները, որոնք ներկայացվեցին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում․ Աղբյուրը՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/
ՀՀ ՊՆ․ «Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր»

Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով։ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռումինիայում ՀՀ դեսպանը Ադրբեջանի հետ պայքարի վերաբերյալ. ադրբեջանական բանակը հարձակվել է կիրառելով տանկեր և հրետանային համակարգեր / հարցազրույց DefenseRomania-ին
Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով շարունակվող լարվածության համատեքստում Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել DefenseRomania-ին: Բացառապես DefenseRomania- ի ընթերցողների համար Ռումինիայում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հանկարծակի վատթարացած իրավիճակին: Հայաստանը մեղադրում է ադրբեջանական կողմին ինչպես սահմանագծում, այնպես էլ Հայաստանի ներսում տանկեր, հրետանային համակարգեր և անօդաչու […]
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի […]
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին

Հարց. Քաղաքացիական բնակչությունը հայտնվեց այս մարտերի կենտրոնում: Ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ամենին վերջ դնելու համար: Զոհրաբ Մնացականյան. Հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արվեց ներթափանցելու հայկական տարածք Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ դրանով իսկ ավելացնելով լարվածության վտանգը, որ մենք այժմ ունենք: Ներկայումս առաջնահերթություն են լարվածության նվազեցման […]