Լուրեր

 Ararat

Կիրակի օրը Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են

Կիրակի օրը Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են

Կիրակի՝ դեկտեմբերի 6-ին, Ռումինիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռումինիայի Հայոց Միությունը։ Ցուցակը գլխավորում է ՌՀՄ ներկայիս պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը։ Հաջողություն Ռումինիայի Հայոց Միությանը։

 Ararat

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի տեքստը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի տեքստը

Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Ակնայի (Աղդամի) շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում […]

 Ararat

Վարուժան Ոսկանյան․ «Ոչ, Յուլիան Կիֆու, պատերազմում, դժբախտաբար, զոհվում են, ոչ թե շարանցում»

Վարուժան Ոսկանյան․ «Ոչ, Յուլիան Կիֆու, պատերազմում, դժբախտաբար, զոհվում են, ոչ թե շարանցում»

Հիասթափությամբ կարդացի հոկտեմբերի 26-ին adevărul.ro կայքում հրապարակված «Լեռնային Ղարաբաղի ռուս-թուրքական միջնորդավորված պատերազմում Ադրբեջանը տողանցելով շարժվում է դեպի տարածքի ամբողջական վերանվաճում» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը՝ Յուլիան Կիֆուն, վերաշարադրում է ադրբեջանական քարոզչության թեմաները՝ ապատեղեկություններ տարածելով հակամարտության գոտում կատարվող  իրողությունների վերաբերյալ և շեփորահարելով չկայացած հաղթանակը: (հղումը՝ https://adevarul.ro/international/in-lume/In-razboiul-ruso-turc-interpusi-nagorno-karabah-azerbaidjanul-defileaza-recucerirea-completa-teritoriului-1_5f95c1725163ec427136e32e/index.html?fbclid=IwAR3VGTWIP4FJc4OraRjv7p13624BFcV3mYWovc6cOuQ6tU9y-ksC4rEm2XM)։ Ամբողջ տեքստը լի է անճշտություններով, սխալ մեկնաբանություններով և բացթողումներով: Ես մատնանշեմ […]

 Ararat

Կյանքից հեռացավ Պերճ Մարգարյանը

Կյանքից հեռացավ Պերճ Մարգարյանը

96 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՌՀՄ երկարամյա քարտուղար Պերճ Մարգարյանը։ Աստված հոգիդ լուսավորի, պարոն Պերճ։

 Ararat

Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի վիդեո հարցազրույցը ռումինական www.dcnews.ro կայքին

Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի վիդեո հարցազրույցը ռումինական www.dcnews.ro կայքին

Հաղորդավար (Տուդոր Կուրտիֆան) – Այսօր առաջարկում եմ շարունակել մեր հաղորդումների շարքը Ղարաբաղյան հակամարտության մասին, որն արդեն երկու շաբաթ է՝ միջազգային մամուլի առաջին էջերում է։ Իմ հյուրը Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, գրող Վարուժան Ոսկանյանն է։ – Պարոն Ոսկանյան, Դուք շատ լավ ծանոթ եք հայոց պատմությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Պատմեք, խնդրում եմ, այս կոնֆլիկտի պատմությունից […]

 Ararat

ՀՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (update 6.10.2020)

ՀՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 06.10.2020 Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման […]

 Ararat

Ռումինիայի Հայոց Միության և Ռումինիայի Հայոց Թեմի համատեղ հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ռումինիայի Հայոց Միության և Ռումինիայի Հայոց Թեմի համատեղ հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային հարձակում սկսեցին Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով, որն իր ծավալներով և համակարգման ձևով մատնանշում էր դրա մանրակրկիտ նախապատրաստությունը և խաղաղ բնակավայրերի, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի, թիրախավորումը։ Ադրբեջանական կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության […]

 Ararat

Բողոքի ակցիա Բուխարեստում

Բողոքի ակցիա Բուխարեստում

Հոկտեմբերի 4-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի օրհնությամբ ու հանդիսապետությամբ, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցեց Պատարագ՝ ձեռամբ հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական […]

 MStepan

ՀՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

02 հոկտեմբերի, 2020 Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը: Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները […]

 Ararat

Հաղորդագրություն / Ռումինիայում ՀՀ դեսպանություն

Սիրելի հայրենակիցներ, Վերջին օրերին դեսպանությունը ստանում է բազմաթիվ զանգեր, հարցումներ ռումինահայ համայնքի ներկայացուցիչների և կազմակերպությունների կողմից՝ ՀՀ Զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Ձեր կողմից ցուցաբերած աջակցությանը թիրախային ուղղվածություն տալու նպատակով՝ կոչ ենք անում այս օրերին նվիրատվություններն անել առավել համակարգված՝ փոխանցելով դրանք վստահելի կառույցների, միասնական կենտրոնների` ինչպիսին է, օրինակ, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: Նվիրաբերություն կատարելու վերաբերյալ […]

1 3 4 5 6 7 37