ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ

Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար: Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ: Արհամարհելով […]
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ Ն․Գ․ ՊԱՐՈՆ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Սիրելի հայրենակիցներ, Ռումինիայում բնակվող սիրելի հայեր, Ինչպես գիտեք, Ադրբեջանը, Թուրքիայի բոլորակերպ աջակցությամբ, սեպտեմբերի 27-ի առավոտյան հարձակվել է Արցախի վրա և այսօր էլ թեժ մարտեր են ընթանում ռազմաճակատում: Արցախի զինված ուժերը արժանի հակահարված են տալիս թշնամուն` դուրս շպրտելով նրանց հայրենի տարածքներից: Դեսպանությունը բարձր է գնահատում Ռումինահայոց միության ղեկավարներ և Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանի ու Վարուժան […]
Ռումինիայի հայերի միության հայտարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ

28.09.2020 Ռումինիայում հայերի միությունը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և Ռումինիային կոչ արել քայլեր ձեռնարկել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: «Ադրբեջանի կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ռումինիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների […]
Հայկական ուժերը խոցել են ադրբեջանական ինքնաթիռ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական հաղորդման ուղիղ եթերում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց, որ Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերը խոցել են ադրբեջանական ինքնաթիռ:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կոչը

28.09.2020 Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցեղասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը, […]
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի և Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը և կոչը ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ

Խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսումը: Հերթական անգամ ադրբեջանական իշխանությունները գնում են արկածախնդրության և խախտելով մարդու իրավունքների միջազգային բոլոր հնարավոր նորմերը հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Ինչպես նախկինում, այժմ էլ հայոց փառապանծ և […]
Տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար

27.09.2020 Սիրելի՛ հայրենակից,Սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զորքերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Հարձակման թիրախում են հայտնվել նաեւ քաղաքացիական բնակչությունը, ենթակառուցվածքները, որի հետեւանքով կան ավերածություններ, զոհեր եւ վիրավորներ: Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ զորահավաք: Պաշտպանության բանակը մղում է համառ մարտեր՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները: Սա հայ ժողովրդին […]
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ […]
Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ. Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ժողովրդին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ժողովրդին․ «Սիրելի ՛ հայրենակիցներԱյսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: […]