Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը […]
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի գրառումները Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի հրապարակումներով հայտնում է. «Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»: «Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը […]
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ՄԱՐՏԱԿՈՉԸ

Հայրենակիցներ, 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ […]
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։ Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ Ամուր կանգենք մեր պետության, մեր […]
Ռումինիայի Հայոց Միությունը կմասնակցի Ռումինիայի ՏԻՄ ընտրություններին

Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ռումինիայում տեղի կունենան տեղական ընտրություններ, որոնց կմասնակցի նաև Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ)։ Ըստ ռումինական օրենսդրության՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող 19 կազմակերպությունները ռումինական կուսակցությունների և դաշինքների կողքին կարող են մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ տեղական ընտրություններին։ Եթե խորհրդարանական ընտրությունների դեպքում ազգային փոքրամասնություններից մեկական պատգամավոր ընտրվելու համար ընտրական շեմը բավականին ցածր է, ապա ՏԻՄ ընտրություններին […]
Կլուժ-Նապոկա / Հեռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների առաջնությունում չեմպիոն է դարձել

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում տեղի ունեցավ Բալկանյան երկրների 73-րդ առաջնությունը։ 16․53մ արդյունքով հայ հեռացատկորդ Լևոն Աղասյանը դարձավ մրցաշարի չեմպիոն։ «Առաջիկայում կհանգստանամ, որովհետև մրցումային սեզոնն ավարտվեց: Կհանգստանամ ու կպատրաստվեմ ձմեռային մրցաշարջանին, որը կսկսվի հունվարից: Գալիք տարում սպասվում են շատ կարևոր մրցաշարեր՝ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություն, ինչպես նաև վարկանիշային մրցաշարեր: Իմ լավագույն արդյունքը եղել է 17,08, բայց վարկանիշ […]
Այսօր ՀՀ Անկախության օրն է

Այսօր ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը տեղի Հայաստանում ունեցավ այն պատմական հանրաքվեն, որի արդյունքներով հայ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը՝ 99․5%, քվեարկեց անկախության հռչակման օգտին, ընդ որում՝ 95% մասնակցության պարագայում։Հանրաքվեից երկու օր անց Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատեց հանրապետության ելքը ԽՍՀՄ-ի կազմից։
Ռոման քաղաքում տեղի ունեցան «Կարապետ Իբրըիլեանու» և «Միխայիլ Ժորա» փառատոնները

2020 թվականի սեպտեմբերի 11-13-ը Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղը (նախագահ՝ Էմանուել Նազարեթյան) կազմակերպել էր «Կարապետ Իբրըիլեանու» (երրորդ թողարկում) և «Միխայիլ Ժորա» (առաջին թողարկում) փառատոնները։ Առաջին օրը փառատոնների բացումից հետո կազմակերպվեց կլոր սեղան այդ երկու ռումինահայ հայտնի գործիչների կյանքի, գործունեության և ստեղծագործությունների վերաբերյալ, որից հետո ռեժիսոր և դերասան Ֆլորին Գևորգյանը ներկայացրեց ռումինահայ Ալեքսանդրու Թաթոսի «Մթագնում» ֆիլմը։ […]
Հաղորդագրություն / Ռումինիայում ՀՀ դեսպանություն

Սեպտեմբերի 13-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռոման քաղաք՝ մասնակցելու ռումինահայ ականավոր գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուին նվիրված ազգային փառատոնի 3-րդ և հանրաճանաչ ռումինահայ կոմպոզիտոր, դաշնակահար ու դիրիժոր Միհաիլ Ժորային նվիրված ազգային փառատոնի 1-ին թողարկումներին: Միջոցառմանը, որը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմմանուել Նազարեթյանի նախաձեռնությամբ, մասնակցում էին Ռումինիայի անվանի գրականագետներ, արվեստաբաններ […]