Ararat

Առողջապահական ծառայությունները Լիբանանի Գարակէօզեան բժշկական կենտրոնում

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Աշխատելով ամեն օր և օգնելով նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. կորոնավիրուսի տարածումից անմասն չմնացած Լիբանանում Գարակէօզեան բժշկական կենտրոնը առողջապահական ծառայություններ է մատուցում հարյուրավոր այցելուների: Առանց հանգստյան օրերի ու ամբողջ ներուժով՝ այժմ արդեն կենտրոնն օրական ախտորոշում է 250 դեպք: Հաստատության 100 բուժաշխատողների մեծամասնությունը լիբանանահայ բժիշկներ են, ովքեր հավաքվել են մեկ հարկի տակ՝ հանուն հանրային առողջության: Հայկական այս կենտրոնում, սակայն, բուժվում են ոչ միայն հայերը. այստեղ բոլորի համար առաջին բուժօգնությունն անվճար է, հասանելի ու բարձրորակ:
Կենտրոնն իր մասնաճյուղերն ունի Բուրջ Համուդում, Ֆանարում, Ռավդայում և Այնճարում:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *