Սյուզաննա Մելքոնյանը՝ մամուլի մրցանակի դափնեկիր

Սյուզաննա Մելքոնյանը (Հայաստան) 2019 թվականի «Ոսկե եղջերու» միջազգային փառատոնին հավատարմագրված մամուլի մրցանակի դափնեկիրն է: Մրցանակը շնորհվել է Բրաշովի մարզային խորհրդի կողմից, որը նրան հանձնեց Բրաշովի մարզային խորհրդի նախագահ պրն. Ադրիան Յոան Վեստեան: Հիշեցնենք, որ Սյուզաննան փառատոնի ռումինական երգերի բաժնում կատարեց ռումինացի երգչուհի Դելիայի «Քամու թևերի վրա» երգը, իսկ միջազգային երգացանկից՝ «Je suis malade»-ը:
Շնորհավորում ենք Սյուզաննային և կրկին սպասում Ռումինիայում: