Ararat

Հայաստանի հավաքականը հրաժարվեց շարունակել մասնակցությունը Օլիմպիադայում

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանի հավաքականն էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր է եղել, ինչի պատճառով նա չի կարողացել քայլ անել:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը թվիթերյան գրառումով տեղեկացրել է, որ որպես թիմի առաջատար իքնը  բավարարված չէ ՖԻԴԵ-ի որոշումից: «Հայաստանի թիմը ցանկանում է այդ պարտիան շարունակել նույն քայլից, նույն խաղաժամանակից և խնդիրը եղել է ծրագրային»,- գրել է Արոնյանը։

Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադայի քառորդ եզրափակչի՝ Հնդկաստանի հետ դիմակայության երկրորդ փուլին:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը դուրս մնաց Օլիմպիադայից:

armsport.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *