Կլուժ // Հայ մշակույթի օր

Ռումինիայի Հայոց Միության հարյուրամյակի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ՌՀՄ Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը, Տրանսիլվանիայի Ազգագրային թանգարանը և Կլուժի մարզային խորհուրդը քաղաքի Ազգագրական թանգարանում կազմակերպել էին հայ մշակույթի օր, որի ընթացքում ցուցադրվեցին հայ նկարիչների գործեր, ինչպես նաև մասնաճյուղի նախկին երկարամյա ղեկավար Ազատուհի Վարդուկային արժանացավ «Սոնգոտ Կրիստոֆ» մրցանակին (մրցանակը հանձնվեց նրա թոռնուհուն՝ Տանյա Վարդուկային), իսկ նրա գործունեության մասին պատմեց Կլուժի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Տուդոր Սըլըջեանը։
Կլաուդիա Դըրըբանը խոսեց ռումինահայ համայնքի մասին, իսկ սոպրանո Արմինե Խաչատրյանը ներկայացրեց Կոմիտասի մի շարք գործեր։



