«Հայկական բակ» փառատոնը Կլուժ-Նապոկայում
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2019/06/51-1024x681.jpg)
Մայիսի 31-ից հունիսի 2-ը Կլուժ-Նապոկայի Արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Հայկական բակ» փառատոնի առաջին թողարկումը, որը կազմակերպել էր Ռումինիայի Հայոց Միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը (նախագահ՝ Կարեն Սեբեշի)։ Բացման արարողությանը ներկա էին Կլուժի մարզային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և այլն։ Փառատոնի ընթացքում կազմակերպվել էր տոնավաճառ, հայկական ավանդական հնչյունները փառատոնի մասնակիցներին փոխանցեց ռումինացի դուդուկահար Կոսմին Բըլեանը և իր խումբը, իրենց պարային ելույթներով ներկաներին ուրախացրին մոտակա Գեռլայից (Հայաքաղաք) ժամանած ռումինական, գնչուական և հայկական «Հայաքաղաք» պարախմբերը։ Ռումինիայում սովորող հայ ուսանողուհի, նկարչուհի Մանու Հարությունյանը թանգարանի ստորգետնյա սրահներից մեկում ներկայացրեց իր ցուցահանդեսը՝ որոշ նկարներ նվիրաբերելով տեղի հայ համայնքին։