Ararat

Հաղորդագրություն «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի» վերաբերյալ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․

Տեղեկացնում ենք, որ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը ներկայումս իրականացնում է ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի N 336-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.e-gov.am/…/f…/decrees/kar/2020/03/336-%D4%BC.pdf:

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝
• տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատաս¬խան ուղղորդում (տեղեկատվությունը հասանելի է Ծառայության կայքում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով հետևյալ հղումով՝
http://migration.am/%D5%88%D6%82%D5%B2%D5%B2%D5%B8%D6%80%D5…),
• բնակվարձի փոխհատուցում, որը վերաբերում է միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին, (տեղեկատվությունը հասանելի է Ծառայության կայքում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով հետևյալ հղումով՝ http://migration.am/%D4%B2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%BE%D5%A1%D6…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *