Բուխարեստում տեղի ունեցավ Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների 12-րդ միջազգային կոնֆերանսը

Սեպտեմբերի 2-6-ը Բուխարեստում տեղի ունեցավ Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների 12-րդ միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ռումինական ազգային կոմիտեն և Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիան։ Կոնֆերանսին մասնակցած հայ ուսումնասիրողներն էին Կարեն Խաչատրյանը, Աննա Լեյլոյան-Եկմալյանը, Մարիամ Վարդանյանը, Սեյրանուշ Մանուկյանը, Լուսինե Սարգսյանը, Հասմիկ Ստեփանյանը, Լուսինե Ղուշչյանը, Էդդա Վարդանյանը։ Հայկական թեմաներով զեկույցներ ներկայացրին պատմաբան Էրվե Ժորժելենը (Հունաստան), պրոֆ․ Մայքլ Է․ Սթոնը (Երուսաղեմի հրեական համալսարան) և Դավիթ Նեագուն (Ռումինիա)։
