COVID-19-ը Ռումինիայում․ մայիսի 13

Մայիսի 13-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 16002-ի, որոնցից 7961-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 224 մարդ։
Կարանտինի մեջ գտնվում է 14313 մարդ, ևս 18980-ը՝ մեկուսացման մեջ։
Ժ․13։00-ի դրությամբ գրանցվել է 1016 մահվան դեպք։
Վերջին 24 ժամում մարդկանց տեղաշարժի սահմանափակման կանոնները խախտելու պատճառով տուգանվել է 107 մարդ, իսկ ընդհանուր գումարը կազմել է շուրջ 8831 եվրո (42,700 լեյ):