COVID-19-ի հետ կապված իրավիճակը Ռումինիայում ապրիլի 19-ի դրությամբ

Ապրիլի 19-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 8746-ի, որոնցից 1892-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 328 մարդ։
Կարանտինի մեջ գտնվում է 17473 մարդ, ևս 47003-ը՝ մեկուսացման մեջ։
Ժ․13։00-ի դրությամբ գրանցվել է 434 մահվան դեպք։
Վերջին 24 ժամում մարդկանց տեղաշարժի սահմանափակման կանոնները խախտելու պատճառով տուգանվել է 5410 մարդ, իսկ ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2․5 մլն եվրո (11,857,219 լեյ):