Arsen Arzumanyan

COVID-19-ը Ռումինիայում և նոր սահմանափակումներ․ մարտի 23

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Մարտի 23-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 576-ի, որոնցից 73-ը ապաքինվել են։ Վարակվածներն՝ ըստ տարիքային խմբերի՝
0-18 տարեկան – 4%
19-50 տարեկան – 68%
51-70 տարեկան – 24%
70 և ավելի տարեկան – 4%:
Կարանտինի մեջ գտնվում է 5066 մարդ, ևս 72247-ը՝ մեկուսացման մեջ։ Ժ․14։00-ի դրությամբ գրանցվել է 5 մահվան դեպք։
Այս երեկոյից սկսած՝ ժ․22:00-ից մինչև ժ․6:00-ն ընկած ժամանակահատվածում մարդկանց տեղաշարժը կթույլատրվի բացառապես հիմնավոր լինելու դեպքում՝ ըստ սահմանված կանոնների։ Իշխանությունների՝ երեկ հրապարակած որոշումներով փակվում են երկրի բոլոր խոշոր առևտրային կենտրոնները, որոնցում գործելու են միայն սուպերմարկետները և դեղատները, ինչպես նաև ատամնաբուժարանները՝ բացառությամբ հրատապ դեպքերի։ Բացի այդ, փակվում են երկրի սահմանները ԵՄ երկիր չհանդիսացող երկրի քաղաքացիների համար (բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանին ապացուցվում է, որ ժամանողն ունի Ռումինիայում աշխատելու թույլտվություն, ընտանեկան վերամիավորում է Ռումինիայի քաղաքացու հետ, Ռումինիան օգտագործվում է որպես տարանցիկ ուղի և այլն): Եկեղեցական արարողությունները պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով՝ հեռուստատեսությամբ կամ համացանցով, իսկ ամուսնություններն ու հուղարկավորությունները կարող են տեղի ունենալ եկեղեցում առավելագույնը 8 հոգու ներկայությամբ։
Հիշեցնենք, որ Ռումինիայի քրեական օրենսգրքում մի շարք հոդվածներ փոխվեցին՝ կապված COVID-19-ի տարածման կանխարգելման հետ։ Ավելի մանրամասն հետևյալ հղումով՝
http://www.araratonline.com/arm/covid-19-in-romania-2020/։
Ավելացնենք, որ տանն ինքնամեկուսացված անձինք տունը լքելու դեպքում կենթարկվեն կարանտինի, իսկ արդեն կարանտինի մեջ գտնվող անձինք՝ ևս 14-օրյա կարանտինի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *