Գեռլա // Կաթոլիկ Սուրբծննդյան նախօրեին Հայկական եկեղեցում հնչեցին հայերեն և այլալեզու երգեր

Գեռլայում հայ և ռոմանո-կաթոլիկ քրիստոնյաները միասին նշեցին Սուրբ Ծնունդը քաղաքի կենտրոնում գտնվող Հայկական Մայր տաճարում մատուցված Սուրբ Պատարագի շրջանակներում: Սբ․ Պատարագի ընթացքում երգեց նաև հայերից և ռոմանո-կաթոլիկներից կազմված երգչախումբը (դիրիժոր՝ Մոլնար Արպադ)։

Սուրբծննդյան Պատարագի ավարտին Գեռլայի Ռոմանո-կաթոլիկ եկեղեցու ծխական քահանան հայտարարեց Ալբա Յուլիայի նոր ռոմանո-կաթոլիկ արքեպիսկոպոսի անունը՝ 51-ամյա դոկտոր Կովաչ Գերգեյ, որը փոխարինեց նույն օրը թոշակի անցած դոկտոր Յակուբինի Գյորգիին:
Սեկեյ Չոբո