FCSB – Շիրակ, այսօր երեկոյան, ժ․ 21։30

Այսօր երեկոյան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլում տեղի կունենա FCSB – Շիրակ հանդիպումը, որը կհեռարձակվի Prima TV և Look TV հեռուստաալիքներով։

Հետաքրքիր է, որ FCSB-ի ամենաթանկ ֆուտբոլիստ Ֆլորինել Կոմանի տրանսֆերային արժեքը (5.5 մլն եվրո) կրկնակի գերազանցում է Գյումրիի «Շիրակի» ողջ թիմի տրանսֆերային արժեքը։ Ըստ transfermarkt.com կայքի՝ «Շիրակի» ամենաթանկ ֆուտբոլիստը հարձակվող Մորի Կոնեն է՝ 300,000 եվրո։