Եվրոպայի լիգա․ Գյումրիի «Շիրակը» կխաղա ռումինական «FCSB»-ի հետ

Օգոստոսի 10-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ «Շիրակը» կհանդիպի ռումինական «FCSB» ակումբի հետ: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին, Բուխարեստի «Արենա Նացիոնալը» մարզադաշտում։