Կյանքից հեռացավ Կարպիս Դեդեյանը

Կյանքի 61-րդ տարում մեզանից հեռացավ ռումինահայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ջազ-սաքսոֆոնիստ Կարպիս Դեդեյանը, որի անունը բավականին հայտնի է ինչպես Ռումինիայում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում։
Կ․ Դեդեյանը ծնվել է 1959թ․ ապրիլի 24-ին։ Իր ստեղծագործական տարիների ընթացքում նվագել է աշխարհի բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ, եղբոր՝ ջազ-կիթառիստ Գաբրիել Դեդեյանի հետ մասնակցում էր Բուխարեստում և այլ քաղաքներում կազմակերպվող հայկական մի շարք միջոցառումների։