Elena Chobanyan

Հայաստանյան առաջնահերթությունները հրափոփոխ տարածաշրջանում

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը օգոստոսի 29-ին կազմակերպեց «Հրափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» անվամբ համաժողով, որի ընթացքում քննարկվեցին գլոբալ և տարածաշրջանային խնդիրներ ու դրանց հնարավոր լուծման տարբերակները:

Համաժողովը սկսվեց սահմանապահ Այգեպարում, որտեղ բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության ռազմական կրթության պետ Արծրուն Հովհաննիսյանն ու «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Համաժողովի բանախոսներն իրենց մեկնաբանությունները հնչեցրին Հայաստանի, Արցախի և աշխարհաքաղաքական հարաբերությունների, ինչպես նաև գլոբալ տեղաշարժերի և տարածաշրջանային վերադասավորումների վերաբերյալ: Քննարկման առաջին մասում արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ արաբական աշխարհում նոր իրողություններին ու տեղաշարժերին: «Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան» գազային թնջուկի մասին հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, արաբագետ Հայկ Քոչարյանն իր հերթին պարզաբանեց Իսրայել-Պարսից Ծոցի երկրների հարաբերություններն ու ազդեցությունը տարածաշրջանի վրա, իսկ տարածաշրջանային նոր իրողություներում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծանոթագրեց ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Հայաստանի դյութիչ բնության ներքո համաժողովն իր տրամաբանական շարունակությունն ունեցավ, որի երկրորդ մասում քննարկվեցին քաղաքական այլ կարևոր և հետաքրքիր հիմնահարցեր, որոնցից էին Ղարաբաղյան հակամարտությունը և բանակցային գործընթացը, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը, որի բանախոսն էր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Թավշյա հեղափոխությունից հետո Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր մոտեցումների վերաբերյալ մեկնաբանեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, իսկ հայոց պետականության կայացման և անվտանգության ապահովման գործում Արցախի տեղի ու դերի կարևորության մասին մանրամասնեց քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության ֆեյսբուքյան պաշտոնական էջում կարող եք տեղեկանալ բոլոր թարմացումներին. https://www.facebook.com/hanun.hanrapetutyan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *