Հանդիպում Բոգդան Կըուշի հետ
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2020/07/bcaus.jpg)
Ես և Լևոն Գալուստյանը նստում ենք ավտոբուս, իջնում ենք «Եվա» խանութի դիմացի մայթի կանգառը, որտեղ դեմ առ դեմ պատահում ենք ﬕշտ եռուզեռի ﬔջ գտնվող Բոգդան Կըուշին, որը շնչահեղձ ու անհանգիստ էր վերադառնում Ռադիոընկերությունից: Մենք երեքս մտնում ենք «Արո» բարձրահարկ շենքում գտնվող Սարգիսի բարը, որտեղ դեռ կարելի է գտնել իսկական սուրճ, որ խմում ես փողոցին նայող սեղաններից ﬔկի շուրջը կանգնելով: Լրագրող, երգիծաբան, էստրադային երգերի խոսքերի հեղինակ, բեմադրիչ Բոգդան Կըուշն իր ներկայությամբ բոլորին եռանդ ու բարձր տրամադրություն է հաղորդում: Լինելով հազվագյուտ աշխուժության և ոգևորվածության տեր մարդ, նա իր եռանդն ու տաղանդը շռայլորեն ներդնում է աﬔնաբազմազան ոլորտներում: Նա գերազանց մշակույթի գործիչ է. հանդիսանում է Ֆլորին Կոﬕշելի հեղինակած «Հանդիպում սիրո հետ» և «Աստղաքաղները» օպերետների լիբրետոների համահեղինակ: Նրան դեռ երբևէ չեմ տեսել տրամադրությունն ընկած: Նրա դեմքը միշտ էլ ճառագում է ﬕ տեսակ վարակիչ լավատեսությամբ: Նրա եռանդն անսպառ է: Շրջում է քաղաքով ﬔկ, գնում է խմբագրատնից խմբագրատուն և թատրոնից թատրոն՝ իր մոտ ունենալով հանդեսներով, ծրագրերով, էպիգրաﬓերով ու կուպլետներով լեփ-լեցուն պայուսակ: Սուրճ խﬔլիս Բոգդան Կըուշը բացում է նորություններով պարկը: Մի շնչով պատմում է, թե ինչ երգիծական էսքիզներ է պատրաստում Կոնստանցայի երաժշտական թատրոնում տեղի ունենալիք ներկայացման համար, ինչ շռնդալից
հաջողություն է արձանագրել Թատերական արվեստի ինստիտուտը Անգլիայում տեղի ունեցած ուսանողական թատրոնների փառատոնում, որտեղ ներկայացրել է «Ռոﬔո և Ջուլիետը»՝ Կըտըլինա Բուզոյանուի բեմադրությամբ: Տեղեկանում ենք նաև, որ «Կոնստանտին Տընասեի» անվան թատրոնում թարմացվում է պարողների կազմը, իսկ «Բուլանդրայի» անվան թատրոնում բեմադրվում է Թեոդոր Մազիլուի «Հիմարները լուսնի լույսի ներքո» ներկայացումը: Հանկարծ հիշելով, որ «եղինջ» երգիծական թերթի խմբագրատանը պիտի հանդիպեր խմբագրապետ Աուրել Բարանգայի հետ, ﬔր լավ բարեկամ Բոգդան Կըուշը եղբայրաբար գրկախառնվում է ﬔզ հետ և հեռանում է շտապ-շտապ՝ պայուսակը թևատակին ու գլխում բազմաթիվ նոր ու ոգևորող նախագծեր:
Անաիս Ներսեսյան՝
«Գրառուﬓեր ժամանակի թռիչքից»
(«Արարատ» հրատարակչություն, 2019թ.)