Ararat

Ռումինիայի Նախագահ Կլաուս Յոհանիսի շնորհավորական ուղերձը Ռումինիայի Հայոց Միության 100-րդ տարեդարձի կապակցությամբ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 16-ին, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը շնորհավորական ուղերձ հղեց Ռումինայի Հայոց Միության 100-ամյակի կապակցությամբ։ Ուղերձը կարդաց Նախագահի՝ մշակույթի, կրոնի և հարյուրամյակի (Ռումինիայի միավորման – խմբ.) գծով խորհրդական Սերջիու Նիստորը։

Ներկայացնում ենք ուղերձի տեքստը.

«Ռումինիայի Հայոց Միության 100-ամյակի առիթով մեծ պատիվ ունեմ ձեզ շնորհավորելու և փոխանցելու իմ բարեմաղթանքները։ Ես ուրախությամբ հայտնում եմ, որ ռումինացիների և հայերի միջև վստահության և հարգանքի ընդհանուր զգացում կա՝ հիմնված դարեր շարունակվող ընդհանուր պատմության վրա:

Հայկական համայնքի ներդրումը Ռումինիայի մշակութային, տնտեսական և սոցիալական զարգացման մեջ արժանի է առանձնահատուկ գնահատականի, և ես համոզված եմ, որ այս գանձը պետք է պահպանելու և հարստացնել:Վերջերս Ռումինիայում «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվա մասին» օրենքի ընդունումն այս մշակութային ժառանգության գնահատման օրինակ է:

Ռումինիայի Հայոց Միության ստեղծումը տեղի ունեցավ ժամանակակից Ռումինիայի կազմավորման տարիներին:Հատկանշական է այն փաստը, որ այն արժեքները, որոնք հիմք են հանդիսացել Ռումինիայի Հայոց Միության ստեղծման համար, եղել են արդյունավետ և շարունակում են մնալ արդիական: Հարյուր տարի շարունակ, ներկայացնելով իրենց հետաքրքրությունները ռումինական հասարակությունում, հայերը ռումինացիների հետ կառուցել են ազատության, ժողովրդավարության և հարգանքի երկիր՝ հարգելով բոլոր քաղաքացիների իրավունքները:

Այս քաղաքական ներգրավվածության միջոցով հայերն ամրապնդեցին իրենց հեղինակությունը ռումինական հասարակության մեջ: Քսաներորդ դարի դրամաներից այն կողմ անցնելով` մենք կարողացանք վերջին 30 տարվա ընթացքում հույսով լցնել մեր ընդհանուր ապագան: Ռումինիայի անդամակցությունը արևմտյան արժեքներին, որը վերահաստատվեց այս տարվա գարնանը Եվրախորհրդարանական ընտրություններով և հանրաքվեով, նոր ուժ է տալիս ռումինացիների և հայերի միջև գոյատևման հեռանկարներին և բոլոր այն մարդկանց, որոնք Ռումինիան համարում են իրենց եվրոպական հայրենիքը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *