«Կարին» երգի-խմբի ելույթը Մամայա քաղաքում

Հուլիսի 31-ին Կոնստանցայի մարզի ծովափնյա Մամայա քաղաքի Կազինոյի հրապարակում ելույթ ունեցավ «Կարին» երգի-պարի խումբը (ղեկավար՝ Գագիկ Գինոսյան)։ Երկու օրից «Կարինը» ելույթ կունենա արդեն Բուխարեստում՝ «Հայկական փողոց» փառատոնին։

