Ararat

Բոտոշանի Մարզային գրադարանում կայացավ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գրքի շնորհանդեսը

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Հունիսի 15-ին Ռումինիայի Հայոց Միության Բոտոշանի մասնաճյուղը (նախագահ՝ Կրիստիան Լազարովիչ) քաղաքի Մարզային «Միհայ Էմինեսկու» գրադարանում կազմակերպել էր «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Արսեն Արզումանյանն է։

Գիրքը ներկայացրին Ռումինիայի Գրողների Միության անդամներ Միհայ Բաբեյը և Միրչա Օպրեան, ինչպես նաև գրադարանի «Ազգային փոքրամասնությունների գրադարան» բաժնի ղեկավար Անա Տելետինը։ Ա․ Արզումանյանը խոսեց այդ անեկդոտների ծագման, տարածման և դրանց ընդհանուր թեմատիկայի մասին։ Միջոցառման զարդը այն տասնյակ անեկդոտներն էին, որոնք հնչեցին դրա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *