Շուտով կընդունվի «Հայրենադարձության մասին» օրենքը
Մինչև տարեվերջ Հայաստանում կստեղծվի հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոն, որտեղ յուրաքանչյուր հայրենադարձ կարող է բարյացկամ մթնոլորտում ստանալ իր հարցերի պատասխաններ, ձեռնարկվելիք քայլերի ուղղություններն ու անվճար խորհրդատվություն:
Մշակման վերջնական փուլում է «Հայրենադարձության մասին» օրենքը, որը ստեղծմանը մասնակցել են մեր գրասենյակը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ոլորտային կազմակերպություններ և մասնագետներ
Հանրային ռադիոյի «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարին տրված հարցազրույցում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայրենադարձության գործընթացի վերաբերյալ մի շարք կարևոր արձանագրումներ է կատարել: Հարցազույցը կարող եք լսել 4:50 րոպեից:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ