Պատգամավորների պալատը նույնպես քվեարկեց

Այսօր Ռումինիայի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր նաև Սենատում։ Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակներն են ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը։