Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Այսօր Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Առավոտյան սկսված քննարկմանը հերթով ելույթ ունեցան 32 պատգամավորներ, որոնց թվում երկու հայեր էին` Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը։
Պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին ինչպես հայերին, այնպես էլ ասորիներին և կոտորածի ենթարկված այլ ազգերին։ Այս համատեքստում պատգամավորները հիշեցին նաև, թե ինչպես 1939 թվականին սիրիական Ալեքսանդրետտայի շրջանն ապօրինաբար անցավ Թուրքիային։