«300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ»
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2019/05/coperta-bancuri.png)
Ռադիո Երևանի հումորների սիրահարների համար տեղեկացնենք, որ Բուխարեստում լույս է տեսել Ռադիո Երևանի անեկդոտների ընտրանին՝ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» վերնագրով։ Գիրքը կազմել է Բուխարեստի համալսարանի դոկտոր Արսեն Արզումանյանը։ Անեկդոտներն ընտրվել են հայկական, ռուսական և ռումինական զանազան աղբյուրներից։
20-րդ դ․ երկրորդ կեսին Հայկական ռադիոյի անեկդոտները թնդում էին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև ողջ Արևելյան Եվրոպայում, որտեղ այն ավելի հայտնի է որպես Ռադիո Երևան։ Հատկանշական է, որ Ռադիո Երևանի անեկդոտներն այնքան տարածված են Ռումինիայում, որ մինչ օրս ստեղծվում են նմանատիպ անեկդոտներ ներկայիս քաղաքական իրավիճակի, սիրային և այլ թեմաներով։