ՆՈՒՌՕՐՀՆԵՔ

Կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, Բուխարեստի Հայկական եկեղեցում Սբ․ Պատարագի ավարտից հետո տեղի կունենա Նուռօրհնեքի արարողությունը։
Ըստ հին հայկական ավանդության՝ նուռը համարվում է ազգային խորհրդանիշ։ Այն խորհրդանշում է կյանք, ուրախություն և առատություն։ Քրիստոնեության մեջ այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը և միևնույն ժամանակ՝ Հիսուս Քրիստոսի հարության և աստվածային շնորհքի առատությունը։ Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Հայրերն այս պտղում գտել են Եկեղեցու նշանակությունը, որը միավորում է իր բոլոր հավատացյալներին ճիշտ այնպես, ինչպես նուռն իր կեղևի տակ է հավաքում նռան հատիկներին: Նուռը հաճախ է հանդիպում հայկական ճարտարապետության, եկեղեցական արվեստի և մանրանկարչության մեջ: