Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին

Կիպրոսի Հանրապետության նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին։ Ողջույնի իր խոսքում ՀՀ կառավարության անունից հանձնակատարը նախևառաջ շնորհակալություն հայտնեց կիպրացի գործընկերներին ադրբերջանական ագրեսիային և ռազմական գործողություններին համապատասխան գնահատական տալու, այն դատապարտելու և հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել նաև գրասենյակի գործունեությանը և ներկայացրել մեկամյա աշխատանքի արդյունքները: Հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը երկու պետությունների սփյուռքների միջև կամուրջներն ամրացնելու ուղղությամբ:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
