Ararat

Արտակարգ դրություն Ռումինիայում՝ կապված COVID-19 կորոնավիրուսի համաճարակի հետ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Մարտի 16-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ստորագրեց երկրում 30 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը, որը նախատեսում է անձնական և ընտանեկան կյանքի, հավաքների կազմակերպման, տնտեսական ազատությունների, կրթության, ազատ տեղաշարժի և բնակության վայրի անձեռնմխելիության իրավունքների մի շարք սահմանափակումներ։ Այնուամենայնիվ, սահմանափակումների մի շարք դրույթներ ուժի մեջ կմտնեն՝ կախված իրավիճակից։ Այս պահին սահմանափակումները վերաբերում են ռիսկային՝ կարմիր գոտում գտնվող երկրներից Ռումինիա ժամանող քաղաքացիների մեկուսացմանն ու կարանտինին և այլն։
Իշխանությունների հիմնական կոչը բնակչությանը, ինչպես մնացած երկրներում, նույնն է՝ հնարավորինս մնալ տանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *