Ararat

Մեկնարկեցին Բուխարեստ – Երևան ուղիղ չվերթները

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Ռումինական ազգային ավիափոխադրող «Տարոմ» ընկերությունը ապրիլի 3-ից սկսեց ուղիղ չվերթներ իրականացնել Բուխարեստից դեպի Երևան։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Գնային ճկուն քաղաքականության շնորհիվ այս չվերթը կարող է տարանցիկ հարմար ուղի դառնալ դեպի եվրոպական տարբեր քաղաքներ մեկնող հայերի համար։ Առաջին չվերթի առիթով «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր կերպով դիմավորեցին վայրէջք կատարած ինքնաթիռը (նկարում)։
Հիշեցնենք, որ թռիչքի տոմսերը վաճառքի էին հանվել դեռ նախորդ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին, որի գները տատանվում էին 160-180 եվրոյի սահմաններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *