Տուդոր Սըլըջեանը Կլուժի Հայագիտության ինստիտուտի նոր տնօրենն է

Հուլիսի 1-ից Կլուժ-Նապոկայի «Բաբեշ-Բոյայ» համալսարանին կից Հայագիտության ինստիտուտի նոր տնօրենը կլինի նույն համալսարանի դասախոս, պատմաբան և ազգագրագետ Տուդոր Սըլըջեանը, որը 2011 թվականից զբաղեցնում է Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի տնօրենի պաշտոնը։